«ՌեԱնիմանիա» անիմացիոն կրթաթոշակ – 2017

1

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը հայտարարում է, որ «ՔԱՍՍարտ փրոդաքշնի» և Անգուլեմի (Ֆրանսիա) անիմացիոն դպրոցի հետ համագործակցության արդյունքում այս տարի ևս՝ արդեն 3-րդ անգամ 2 կրթաթոշակ է սահմանում երիտասարդ անիմատորների վերապատրաստման համար։

Կրթաթոշակներից յուրաքանչյուրը հնարավորություն է տալիս 2018թ. գարնանը վերապատրաստման դասընթացի մեկնել Անգուլեմի անիմացիոն դպրոց։ Դասընթացներից մեկի շրջանակում կուսուցանվի ավանդական 2D անիմացիա, մյուսի շրջանակում՝ ավանդական 2D անիմացիա, ինչպես նաև CG 2D, 3D, stop motion, cut animation և այլ անիմացիոն հմտություններ։

Կրթաթոշակին կարող են դիմել 18-26 տարեկան բոլոր ցանկացողները՝ լրացնելով դիմում-հայտը հետևյալ հղումով՝

Դիմումները կընդունվեն հոկտեմբերի 17-ից 28-ը ներառյալ։

Հարցերի դեպքում գրել՝ scholarship@reanimania.com

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register