ՀԱՆԴԻՊՈւՄ ՍՏԵՓԱՆ ՇԱՔԱՐՅԱՆԻ ՀԵՏ

11

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա համերգ-հանդիպում կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Շաքարյանի հետ:

Միջոցառմանը կհնչեն կոմպոզիտորի հեղինակային, ինչպես նաև ջազային ստեղծագործություններ ու հայկական ժողովրդական երգերի մշակումներ:
Երեկոյի ընթացքում կներկայացվի նաև ԵԹԿՊԻ դոցենտ Գայանե Առաքելյանի արվեստանոցում նկարահանված «Հայրենասեր երաժիշտ Ստեփան Շաքարյան» (Շուսաննա Թովմասյանի /սցենարի հեղինակ և ռեժիսոր տեսաֆիլմը):

Ստեփան Շաքարյանն ավելի քան ջազային 100 կոմպոզիցիաների հեղինակ է, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։ Նրա ստեղծագործությունները կատարում են Հայաստանի պետական ջազային, Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային և ջազային նվագախմբերն ու մի շարք այլ խմբեր։
Մուտքն ազատ է :

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register