ՆՈՐ ՄՈւԼՏՖԻԼՄ.«ՄԵՍՍԻԻ ՍԻՐՏԸ»

12

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբն և «Gatorade» ընկերություն ներկայացրել են կատալոնական թիմի առաջատար և ավագ Լիոնել Մեսսիի ֆուտբոլային կարիերայի համառոտ պատմությունը` կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի տեսքով:

Մուլտֆիլմում ներկայացվում է, թե ինչպես է Մեսսին հաղթահարում ֆուտբոլային ճանապարհին առաջացող դժվարությունները. մասնավորապես` մինչ 13 տարեկանը Մեսսին հանդես է եկել արգենտինական «Նյուելս Օլդ Բոյս» ակումբում, որտեղ փայլել է, սակայն հասակի հետ խնդիրներ ունենալու պատճառով նրանից հրաժարվել են: 2000-ականների սկզբին Մեսսին տեղափոխել է «Բարսելոնա», բուժում անցել` ընդունելով աճի հորմոններ: Հետագայում կատալոնական թիմի կազմում Մեսսին նվաճել է անհատական և ակումբային բոլոր կարևոր մրցանակները:

Անիմացիոն ֆիլմում նկարագրված է նաև Մեսսիի կարիերայի մեկ այլ ցավոտ դրվագ, երբ 4 տարի առաջ Արգենտինայի հավաքականը աշխարհի առաջնության եզրափակչում պարտվեց Գերմանիայի ընտրանուն: «Մեսսիի սիրտը» անիմացիոն ֆիլմը կարող եք դիտել ստորև.

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register