«ՆՌԱՆ ԳՈւՅՆԸ»՝ «ՆԱՐԵԿԱՑԻ» ՄԻՈւԹՅՈւՆՈւՄ

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվի կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը:
Այն թողարկվել է1968 թվականին: Ֆիլմը նվիրված է Սայաթ-Նովային։ Հեղինակային անունը՝ «Սայաթ-Նովա»։ Գրաքննության ճնշման տակ Փարաջանովն ստիպված էր լրիվ վերամոնտաժել և փոխել ֆիլմի անունը։
Երեկոյի հատուկ հյուրը կլինի Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանը:
Մուտքն ազատ է: