ՀԱՅ ԸՄԲԻՇԸ ՀԱՂԹԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԶԻԿԻՆ ԵՎ ԴԱՐՁԱՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

ymbish

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում շարունակվող  ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության ժամանակ 63 կգ քաշային Արման Անդրեասյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակչում 4:3 հաշվով առավելության հասնելով  ադրբեջանցի մրցակցի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Հայաստանի մեկ այլ մասնակից՝ 46 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը, եզրափակչում 0:6 հաշվով զիջել է  ռուս Ալիկ Խադարցևին և նվաճել է արծաթե մեդալ:

2015 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը (չեմպիոն էր դարձել 46 կգ քաշային կարգում), ով այս տարի ներկայացնում էր 54 կգ քաշային կարգը, եզրափակչում 3:4 հաշվով պարտվել է հույն մրցակցին և դարձյալ արծաթե մեդալ է  նվաճել::

Ընդհանուր հաշվով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում նվաճել է 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register