ՓՈՔՐԻԿ, ԱՆՎՃԱՐ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ՝ ԵՐԵւԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈւՄ

gradaran

Երևանում տեղադրվել է առաջին փոքրիկ անվճար գրադարանը՝ Արամի 80 հասցեում, որտեղ կարելի է գրքեր վերցնել: Մեր մայրաքաղաքը և Հայաստանը այս կերպ միացել են մի շարժման, որ 6 տարի առաջ է սկսվել աշխարհում, որի շնորհիվ ավելի քան 6-րորդ տարվա մեջ աշխարհում մոտավորապես 25,000 փոքրիկ անվճար գրադարաններ են բացվել մոլորակի տարբեր անկյուններում:

Գրադարանների գաղափարը շատ պարզ է։ Մշակվում ու կառուցվում է փայտե արկղ, որը լցվում է գրքերով։ Այնուհետ արկղը տեղադրվում է այնպիսի տարածքներում, որտեղ, ենթադրվում է, որ այն նկատելի կլինի՝ զբոսայգիներում, մետրոյի մոտ, քաղաքային նստարանների մոտ։

Այս նախաձեռնության հեղինակները վստահեն, որ այն նոր գույներ կավելացնի մեր մայրաքաղաքին:

Փոքրիկ անվճար գրադարանները գործում են «գիրք առ, գիրք թող» համակարգով, ըստ որի կարդացողը գիրք է վերցնում փոքրիկ անվճար գրադարանից և գիրք թողնում հաջորդ այցելուի համար։

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register