ԼՈՐԻ ԼԱ ԱՐՄԵՆԻԱՅԻ ԽԵԼԱՀԵՂ ՖԼԱՄԵՆԿՈՆ

lori

Փարիզում ծնված, գնչուների թաղամասերում մեծացած, Իսպանիայում կայացած ֆլամենկո պարուհի Լորի Բաղդասարյանը, որն աշխարհում հայտնի է Լորի Լա Արմենիա ծածկանունով, արդեն Հայաստանում է: Նոյեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, Լորի Լա Արմենիան իսպանացի հինգ երաժիշտների ընկերակցությամբ ներկայանալու է հայ հանդիսատեսին ֆանտաստիկ համերգով Արամ Խաչատրյան համերգասրահում:

Մշակութային կապը տարբեր ազգերի հետ, հայկական արմատներն ու բնատուր տաղանդը անհավանական ճկունություն և գրավչություն են հաղորդում Լորիի պարին, որը սրտաբուխ է և կրքոտ: Ֆլամենկոն այն պարերից է, որը հնարավոր չէ կեղծել, հանդիսատեսի առջև թափանցիկ են զգացմունքների ողջ փունջը, որը ներդնում է պարուհին՝ կրքոտ եւ շարժունակ ներկայացման մեջ:

Լորին 2014 թվականին ճանաչվել է ֆլամենկոյի բուլերիա ոճի լավագույն կատարող: Նույն թվականին մեկնել է համաշխարհային շրջագայության, իսկ այժմ համերգային ծրագրով առաջին անգամ հայրենիքում է: Լորիի պարը նրբագեղության, կրքի և անթերի տեխնիկայի համադրություն է, հույզերով ու պատմություններով լի կրքոտ կատարում:

Ահա թե ինչ է ասում Լորին ֆլամենկոյի և հայկական արմատների մասին.

«Ֆլամենկոն իմ միակ և սիրելի պարն է, որն ինձ համար ազատության դրսևորում է: Ֆլամենկոն պահանջում է երաժշտականություն և տեղում ստեղծագործելու ունակություն: Դժվար է այն շփոթել պարային որևէ այլ ոճի հետ: Իմ ինքնության համար հիմք է ծառայում հայոց լեզուն, մշակույթն ու պատմությունը»:

Ներկայացման տոմսեր կարող եք ձեռք բերել՝ զանգահարելով՝ 094 44 33 36: Տոմսերի արժեքն է 3000, 5000, 7000, 10.000, 12.000 դրամ:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register