ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ 2.  25 ՏԱՐԻ ԱՆՑ

  • ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ 2.  25 ՏԱՐԻ ԱՆՑ
  • ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ 2.  25 ՏԱՐԻ ԱՆՑ
  • ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ 2.  25 ՏԱՐԻ ԱՆՑ
  • ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ 2.  25 ՏԱՐԻ ԱՆՑ
  • ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ 2.  25 ՏԱՐԻ ԱՆՑ
  • ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ 2.  25 ՏԱՐԻ ԱՆՑ
  • ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ 2.  25 ՏԱՐԻ ԱՆՑ
  • ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ 2.  25 ՏԱՐԻ ԱՆՑ

Կյանքն ու կռիվը շարունակվում  են ոչ միայն մեզ շրջապատող աշխարհում, այլև՝ ֆիլմարտադրության մեջ: Անցած տարի նկարահանված համանուն ֆիլմն արժանացավ կինոսիրող հանրության  դրական արձագանքին:

Թերևս հաշվի առնելով այս հանգամանքը, «Շարմ Հոլդինգը» բեմադրող  ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ ապրիլյան պատերազմից հետո որոշել է նկարահանել ֆիլմի շարունակությունը: «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի առաջնադիտումը կայացավ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 25-ամյակի նախաշեմին:

Ֆիլմի պրեմիերայից  հետո լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը, «Շարմ Հոլդինգի» գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանն ու ֆիլմի ստեղծագործական կազմի մի խումբ անդամներ  անդրադարձան ֆիլմի ստեղծման ընթացքին, ունեցած զգացողություններին ու իրենց մոտեցմանը: Դժվարանալով պատասխանել, թե ո՞րն է ֆիլմի պարունակած հիմնական ուղերձը, Մհեր Մկրտչյանն ուղղակի շեշտեց, որ ֆիլմի շարունակությունը ոչ թե ապրիլյան պատերազմի, այլ՝ ֆիլմի հերոսների հետագա կյանքի մասին է:

«Նույն կերպ էլ առաջին ֆիլմը  ոչ թե արցախյան ազատամարտի, այլ՝ ընդհանուր ժամանակաշրջանի մասին էր» նկատեց,Կարեն Ղազարյանը և հավելեց՝ «Երբ նկարահանում էինք առաջին ֆիլմը, ըստ ծրագրի ապրիլի 2-ին աշխատելու էինք նաև Շուշիում, բայց պատերազմ սկսվեց և նկարահանումները հետաձգվեցին: Ապրիլյան պատերազմից հետո էր, որ Մհեր Մկրտչյանն առաջարկեց նկարահանել ֆիլմի շարունակությունը: Այդուհանդերձ, ֆիլմի երկրորդ մասը ապրիլյան պատերազմի մասին չէ: Ֆիլմն այն մասին է, որ 25 տարի անց մենք կրկին պատերազմի մեջ ենք և կան երիտասարդներ, որոնք ցանկանում են դասավորել իրենց կյանքը: Ֆիլմն այսօրվա մասին է»:

Ֆիլմում ցուցադրվում է սահմանին ծառայող օլիգարխի զավակ: Այս դրվագը հակասություն  չունի՞ արդյոք բուն իրականության հետ: Լրագրողներից մեկի այս դիտարկմանը ռեժիսոր Մհեր Մկրտչյանը հակադարձեց.«Իսկ դուք կուզենայի՞ք, որ նման գոնե մեկ օլիգարխ լիներ»: Ներկաները միահամուռ դրական արձագանքեցին ռեժիսորի հակադարձմանը,իսկ Կարեն Ղազարյանն էլ հավելեց, որ ոչ միայն հակասություն չկա, ավելին՝ նման դեպքեր գիտի, ուղղակի անուններ հրապարակելու հարկը չի տեսնում: Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են տարբեր մասնագետներ: Հատկապես՝ մարտական գործողությունների նկարահանման ժամանակ: Սոֆիի դերակատար Նարինե Գրիգորյանն էլ ֆիլմի պահանջներից ելնելով սովորել է ժեստերի լեզուն: Ռեժիսորը հայտարարեց, որ ֆիլմի երրորդ մաս չի լինելու: «Համաշխարհային ֆիլմարտադրությունն առատորեն օգտվում է գրականությունից, բազմահազար ֆիլմեր են նկարահանվել՝ որպես սցենարի հիմք ընդունելով առկա գրքերը: Նույնիսկ  «Օսկարի» անվանակարգ կա՝ «Լավագույն ադապտացված սցենարի» համար:

«Կյանք ու կռվի» դեպքում հակառակն է լինելու, ինչը որևէ կերպ չի կարող նվազեցնել սպասվող գրքի մշակութային արժեքը: Մայիսին «Զանգակ» հրատարակչությունը հրատարակելու է «Կյանք և կռիվ» գիրքը, որը հիմնված է լինելու երկու ֆիլմերի սցենարների վրա: Գուրգեն Խանջյանն է լինելու գրքի հեղինակը:Գրվելու է համանուն վեպ, որն ընդգրկելու է այս երկու ֆիլմերը: Գիրքը հիմնված է լինելու Մհեր Մկրտչյանի սցենարի վրա, բայց կարող եմ ասել, որ այն հնարավոր է դիտարկել որպես ինքնուրույն գեղարվեստական ստեղծագործություն: Վեպի հեղինակը անկախության շրջանի ամենաընթերցվող հեղինակներից մեկը՝ Գուրգեն Խանջյանն է: Հեղինակն արդեն ավարտել է գրքի առաջին մասը,որը ընթերցողի սեղանին կհայտնվի արդեն մայիսին: Գուրգեն Խանջյանը գրքում ամբողջացրել է հասարակական, քաղաքական ֆոնը, որովհետև բացի արցախյան պատերազմից և հերոսների միջանձնային հարաբերություններից, շատ կարևոր է ժամանակաշրջանը՝ խորհրդային միության փլուզման սպասումներ, հանրահավաքներ»,- ասելիքն ամբողջացրեց  գրականագետ Հայկ Համբարձումյանը:

 

Էջը պատրաստեց Գարեգին Ալեքսանյանը

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register