ԻՆՉ ԱՆՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ ՀԱՅ ԾՆՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑ  ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

baby

Ընդուված կարգի համաձայն, հայ իրականության մեջ երեխայի անունը որոշվում է մինչ երեխայի լույս աշխարհ գալը: Ոմանք այս հարցում գործի են դնում իրենց ողջ երևակայությունն ու կրեատիվությունը՝ երեխային տալով հազվադեպ հանդիպող, երբեմն  նաև խիստ տարօրինակ անուններ: Շատերն էլ առաջնորդվում են տատիկ-պապիկների անուններն իրենց երեխաներին փոխանցելու «պապենական ադաթով»:

Ավանդույթի ուժն այնքան է ազդում մեր մտածողության վրա, որ հաճախ ապագա երեխաների թիվն ու անունները որոշված են լինում  անգամ մինչ ամուսնությունը: Անկախ նրանից, թե ինչ մեթոդով է կատարվում ընտրությունը և որ տարբերակին է տրվում նախապատվությունը, երեխայի անունը դառնում է նրա կյանքի մշտական ուղեկիցն ու այցեքարտը:

2015թ.-ին Հայաստանում ծնվել է 19.630 աղջիկ՝ 2503-ով տղաներից (22.133) պակաս: Այս մասին վկայում  են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Հայ ծնողներն իրենց աղջիկ երեխաներին ամենից հաճախ կնքել են Նարե (740), Մարի (634), Մարիա (608) անուններով, տղաներին՝ Դավիթ (1568), Նարեկ (1176), Ալեքս (630) անուններով: 2015-ին նորածին աղջիկներին ամենից հաճախ տրված անունների թոփ տասնյակում են հայտնվել նաև Մանե (565), Մարիամ (530), Անգելինա (513), Անի (512), Միլենա (507), Անահիտ (500), Էլեն (453) անունները:  Սրանց հաջորդում են Արփին, Աննան, Եվան, Գայանեն, Մերին, Սոնան, Նատալին, Լիլիթն ու Հասմիկը:

Ինչ վերաբերում է տղաներին, ապա 4-րդ հորիզոնականում Տիգրանն է (624), 5-րդում Հայկը (605), 6-րդում՝ Գոռը (522), 7-րդում Էրիկը (494), 8-րդում՝ Արմանը (485), 9-րդում Արթուրը (439), 10-րդում՝ Ալենը (421): Ամենից հաճախ տրված անունների շարքում են հայտնվել նաև Սամվելը, Արմենը, Աշոտը, Արամը, Արենը, Գևորգը, Արտյոմը, Գագիկը, Միքայելը, Սարգիսը:

Տաթևիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register