ԿԱՆԱՉ ՃԱՆԱՊԱՐՀ … ԲՌՆԱՐԱՐԻՆ

brnutyun

Օրերս ՌԴ խորհրդարանում՝ Պետդումայում  ընդունվել է ընտանեկան բռնության ապաքրեականացման մասին օրենք, որի ընդունմանը կողմ է քվեարկել 380 պատգամավոր, դեմ՝ 3-ը: Նախաձեռնողական խմբի կազմում են 12 պատգամավոր և 6 նահանգապետ, որոնցից երկուսը կին են: Ինչ է եղել և ինչ է փոխվելՌուսաստանի դաշնության քրեական օրենսգրքում:  Մինչ վերջին «զարգացումները», ՌԴ Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով քրեական պատասխանատվության էր նախատեսվում՝ հարազատների հանդեպ առողջական խնդիրների չհանգեցրած ընտանեկան բռնության համար: Բռնություն գործադրած անձը կարող էր պատժվել մինչև 2 տարի ազատազրկմամբ: Օրենքի շրջանակներում «հարազատ մարդ» են համարվում ազգականները, որդեգրվածները, մի տանիքի տակ ապրողները: Օրենքի փոփոխությունից հետո ընտանեկան բռնության կիրառման դեպքում սահմանված քրեական հետապնդումը փոխարինվել է վարչական տույժերով և տուգանքներով՝ 5-30 հազար ռուբլու չափով:

«Կողմ» փաստարկներ

Օրենքին կողմ արտահայտվողների հիմնական փաստարկները հետևյալն են՝ նվազեցնել պետության ազդեցությունը ընտանիքի վրա, թեթև հանցագործություն դեպքում հրաժարվել քրեական հետապնդումից: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է,որ «օրենքը պետք է ավելի ներողամիտ գտնվի թեթև հանցագործություն կատարած մարդականց հանդեպ»: Օրենքի կողմնակիցները քննադատում են ընտանեկան բռնության հանդեպ կիրառվող արևմտյան խիստ օրենքները: Օրինակ՝ Գերմանիայում, եթե կինը ապտակի երեխային, նրան կարող են զրկել ծնողական իրավունքից: Փոփոխության կողմնակիցները վստահ են, որ օրենքի ընդունումը չի նպատստի բռնության աճին, քանի որ վարչական տույժի տարբերակ կա:

«Դեմ» փաստարկներ

Անպատժելիության զգացումը հանգեցնում է բռնության ուժգնացման: Ընտանեկան բռնության դեպքերը շատ են ու դրանց թիվը գնալով աճում է»,- նշում են բռնության կանխարգելման ուղղությամբ աշխատող ՀԿ-ների ներկայացուցիչները: Նրանք հիշեցնում են, որ լինում են դեպքեր, երբ ոստիկաններն ահազանգներին պատշաճ ուշադրության չեն դարձրել, ինչի պատճառով էլ որոշ ժամանակ անց գրանցվել են մահվան դեպքեր: Փաստաբաններից մեկըկարծիք է հայտնել, որ այս օրինագծով պետությունը «կանաչ լույս» է վառում բռնություն գործադրողների առջև: «Խնդրեմ, ծեծեք ձեր կանանց, ոչինչ չի լինելու: Բռնության գործադրման չքրեականացումը նշանակում է, որ այն դիտարկվում է սխալ ավտոկայանման կամ արգելված վայրում ծխելու հետ նույն մակարդակում»:

Արևմուտքի արձագանքը

Ռուսաստանում հեգնում են արևմտյան օրենսդրությունը, ըստ որի խստորեն դատապարտվում է ընտանեկան բռնությունը: Այս դեպքում էլ արդեն արևմուտքն է հեգնում Ռուսաստանին: Մեջբերենք «The Economist» պարբերականի անդրադարձից մեկ հատված: «Արդյո՞ք հանցանք է հարվածել սեփական կնոջը: Շատ երկրներում այս հարցը վաղուց արդեն չեն քննարկում, սակայն այդպես չէ Ռուսաստանում: Ըստ նոր օրինագծի՝ հնարավորություն կա ծեծելու ընտանիքի անդամներին առանց պատասխանատվության ենթարկվելու: Անգամ  Պետդումայի մամլո խոսնակն է հայտարարել, որ «այս կերպ իրենք կամրացնեն իրենց ընտանիքները»: Բռնությունը թուլության նշան է: Եթե մարդը բռնության է դիմում, նշանակում է՝ չի կարողանում հոդաբաշխ խոսքերով արտահայտվել, ներկայացնել իր փաստարկները: Եթե ընտանիքում մարդիկ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ սկզբունքային հարցերի շուրջ, ավելի լավ է բաժանվեն, քան սկսվի հոգեբանական և ֆիզիկական բռնության շրջանը: Հաճախ բռնության ենթարկված կանայք նշում են, որ չեն բաժանվում, որովհետև չեն ուզում, որ երեխան անհայր մեծանա, բայց արդյոք նորմա՞լ է, երբ երեխան պարբերաբար տեսնում է ծեծ ու վիրավորանք»:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register