ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈւՅՆ ՖՈՏՈՓԻԱՌԸ

2

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող, լեռնային գիդ: Մասնագիտություններ, որոնք Հայաստանն աշխարհին ներկայացնելու միջոց ու հնարավորություն են: Հայ մարդուն ու հայի տեսակը, Հայոց աշխարհն իր բարձունքներով ու անդնդախոր ձորերով ճանաչելի դարձնելու համար Հայկ Մելքոնյանը միաժամանակ երեք մասնագիտություն է ձեռք բերել, պրոֆեսիոնալ լուսանկարչությանը զուգահեռ որպես լեռնային գիդ աշխատելով «ՏաԹևեր» ճոպանուղում, «Երևան» ամսագրում համատեղելով լուսանկարչի և ֆոտոխմբագրի աշխատանքները: Բնություն, մարդիկ, եկեղեցիներ և հուշարձաններ: Հայկ Մելքոնյանի ֆոտոխցիկն ամենից շատ այսպիսի կադրեր է ֆիքսում: Ու ծնվում են լուսանկարներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում ոչ միայն հայերիս, այլև երբևէ Հայաստանում չեղած օտարերկրացիների շրջանում: «Եթե իմ լուսանկարները նայելով մարդկանց մոտ Հայաստան գալու ցանկություն է առաջանում, նշանակում է՝ ես որպես լուսանկարիչ հասել եմ իմ նպատակին»,- ասում է Հայկ Մելքոնյանը:

5

– Հայաստանը որքանո՞վ է նպաստավոր լուսանկարչությամբ զբաղվելու համար: – Երբեմն այստեղի լուսանկարիչներն ասում են.«Արտասահմանում լուսանկարչությամբ զբաղվելն ավելի հեշտ է, այնտեղի բնությունն ավելի գեղեցիկ է»: Այդ կարծիքին հակառակ, ես ուզում եմ ցույց տալ, որ Հայաստանում ևս կարելի է շատ լավ լուսանկարներ ստանալ, հատկապես որ Հայաստանը բազմաշերտ երկիր է, մեզ մոտ ամեն բարձրության վրա մի նոր աշխարհ է բացվում: Եթե այլ երկրներ մեծ տարածքներ, ծովեր ունեն, Հայաստանում ամեն բարձրությունն իր բնությունն ու աշխարհն է ներկայացնում:

– Որպես լուսանկարիչ ո՞րն է Ձեր նպատակը: – Առաջին հերթին՝ ցույց տալ Հայաստանը: Հաճախ երբ տուրիստների եմ հյուրընկալում, պարզվում է՝ պատահական են եկել Հայաստան: Մեզ համար դա աններելի է. մեր հարևան Վրաստանը շատ ավելի ճանաչված է, քան Հայաստանը: Ես ուզում են լուսանկարների ցուցահանդեսների միջոցով Հայաստանն ավելի ճանաչելի դարձնել:

– Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ քաղաքական գործիչներին չեք լուսանկարում և չեք էլ ցանկանա, որ նրանք երբևէ Ձեր լուսանկարների հերոսներ դառնան: Ինչո՞ւ: – Որովհետեւ նրանք ժողովրդից կտրված են, իսկ ես նկարում եմ ժողովրդին ու բնությունը, որի օրգանական մասն են նրանք կազմում: Քաղաքական գործիչներն ապրում են լիովին առանձին կյանքով, մեզ անծանոթ այլ աշխարհներում:

– «NationalGeographic», «Geo», «Conde Nast Traveller»… Հեղինակավոր միջազգային ամսագրեր, որոնց հետ համագործակցության փորձ ևս ունեք: Որքանո՞վ է միջազգային հանրությունը հետաքրքրված Հայաստանի պես փոքր երկրով: – Շատ են հետաքրքրված: Առաջին հերթին՝ մարդկանց ջերմությամբ: Տուրիստները հաճախ են նշում, որ Հայաստանի իրական գանձն այստեղ ապրող մարդիկ են: Ես նրանց հետ լիովին համաձայն եմ: Մենք շքեղությամբ չենք կարող որևէ մեկին զարմացնել, սակայն Հայաստանն իր բնությամբ և պատմությամբ ձգում է նրանց:

6

 – Ձեր լուսանկարները ցուցադրվել են Երևանում ու Մոսկվայում կայացած ցուցահանդեսներում: Ի՞նչ պլաններ ունեք ապագայի համար:  – Պլաններս շատ են՝ ֆոտոտուրերից սկսած մինչև գրքերի հրատարակչություն ու ցուցահանդեսներ արտասահմանում: Հաճախ են հարցնում՝ իսկ Գերմանիայում, Ֆրանսիայում ցուցահանդեսներ ե՞րբ կլինեն: Նման նպատակներ կան, պարզապես դրանց համար մեծ միջոցներ են պահանջվում:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Սարգսյանի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register