ԵԽ-Ն ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ««ՇԵՆԳԵՆԻ»» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ

եղանակ2

«Եվրախորհրդարանի պատգամավորները չորեքշաբթի օրը կանոնների երեք նախագիծ են ընդունել, որոնք կթարմացնեն Շենգենյան տեղեկատվական համակարգը (SIS)»,- հաղորդել է ԵՄ օրենսդիր մարմնի մամլո ծառայությունը:

Նորամուծություններից մեկը ԵՄ–ում անօրինական գտնվող այլ երկրների քաղաքացիների նկատմամբ ազգային իշխանությունների որոշումների մասին տեղեկացումն է լինելու։

«ԵՄ երկրների միջև տեղեկատվության փոխանակման բացակայության պատճառով, երրորդ երկրի քաղաքացին, որի նկատմամբ հայրենիք վերադարձնելու որոշում է կայացվել, հանգիստ կարող է խուսափել դրանից՝ մեկ այլ պետություն մուտք գործելով»,– խնդիրը պարզաբանել է ԵԽ զեկուցող Ջերոն Լենաերսը։

Այժմ սահմանապահները, ոստիկանները, մաքսավորները, դատական և միգրացիոն մարմիններն արդեն հասանելիություն կունենան շենգենյան տեղեկատվական համակարգին։ Բարեփոխումների շրջանակներում Եվրոպոլը նույնպես հասանելիություն կստանա համակարգում բոլոր շտապ ծանուցումների նկատմամբ, իսկ Սահմանապահ և ափային պահպանության եվրոպական գործակալությունը՝ իր խնդիրների հետ կապված ծանուցումներին։

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register