ԿՈՆԻ ՄՈւՐԱԲԱ` ԴԵՂՈՐԱՅՔԻ ՓՈԽԱՐԵՆ

4

Ռուսական «Маша и медведь» մուլտֆիլմում, երբ Մաշան եղևնու կոնի հատիկներից մուրաբա էր պատրաստում, շատերս զարմանքով էինք նայում և ծիծաղում Մաշայի հնարամտության վրա, բայց արի ու տես, որ կոնի մուրաբա իրոք գոյություն ունի:

Ռուսաստանում լայն տարածում ունի կոնի մուրաբայի օգտագործումը: Հատկապես Սիբիրյան ցուրտ ձմռան պայմաններում այն իսկական սպեղանի է վիրուսներից պաշտպանվելու համար: Կոնի մուրաբան հիմնականում օգտագործում են հազի առկայության դեպքում, բրոնխների և թոքերի հիվանդությունների, գրիպի ժամանակ:

Կոնի մուրաբա Հայաստանում պատրաստում են հիմնականում Ջերմուկում և Գյուլագարակում՝ այն էլ հոմմեյդ տարբերակով: Մուրաբան պատրաստվում է սոճու փոքր կոներից, որոնց երկարությունը չի գերազանցում 3-4 սանտիմետրը:

Կոն հավաքելը բարդ ու դժվար աշխատանք է, քանի որ կոներն աճում են սոճենիների ճյուղերի ամենամբարձր հատվածներում: Դրանք հավաքելու համար պետք է ոչ միայն անվախ լինել, այլեւ գտնվել լավ մարզավիճակում, կարողանալ խիտ ճյուղերի արանքով արագ վեր բարձրանալ: Հայաստանի անտառներում հավաքչությունը մեծ մասամբ երեխաներն են իրականացնում, քանի որ նրանց թեթև քաշն ու ծառերը մագլցելու ճարպկությունը օգնում է նաւ գումար վաստակել:

Կոն կարելի է հավաքել Հայաստանի անտառներում աճող բոլոր փշատերևներից, սակայն հիմնականում մուրաբաներ պատրաստելու համար օգտագործում են  սոճենու կոները: Սոճու կոների մուրաբան ոչ միայն հետաքրքիր նվեր կարող է լինել ընկերոջ, բարեկամի, Հայաստան այցելած հյուրի համար, այլեւ առողջարար հատկությունների շնորհիվ դառնալ իսկական փրկություն մրսածության և հազի ժամանակ:

Տաթև Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register