ԲՐԱՅԼ­ՅԱՆ ԳՐԵՐՆ՝ ԻԲ­ՐԵՎ ՓՐԿՕ­ՂԱԿ

kuyr1

Բրայլ­յան  գրե­րը տե­սո­ղութ­յու­նից  զուրկ  մարդ­կանց  հա­մար  նա­խա­տես­ված ու­ռու­ցիկ-կե­տա­յին  հա­մա­կարգ է, ո­րը 1824  թվա­կա­նին ստեղ­ծել է ֆրան­սիա­ցի Լո­ւի  Բրայ­լը (ֆր.՝ Louis   Braille-խմբ.)` 15  տա­րե­կա­նում։ Կոշ­կա­կա­րի որ­դի Լո­ւի Բրայ­լը ին­քը  նույն­պես  տե­սո­ղութ­յու­նից  զուրկ  էր: Կու­րա­ցել է ե­րեք տա­րե­կա­նում՝ կոշ­կա­կա­րի  դա­նա­կից  ստա­ցած վեր­քի պատ­ճա­ռով սկսված աչ­քե­րի բոր­բո­քու­մից։ Բրայ­լի  գրե­րը  պատ­կե­րե­լու  հա­մար  կի­րառ­վում  են վեց  կե­տա­նի բջիջ­ներ։ Կե­տե­րին  ու­ռու­ցի­կութ­յուն  տա­լու  հա­մար  դրանք  ար­վում  են  թղթի հա­կա­ռակ  կող­մից։  Շո­շա­փե­լով  կե­տերն  զգա­լու  հա­մար  բա­վա­րար  է  0.5  մմ ­բարձ­րութ­յու­նը։ Գո­յութ­յուն  ու­նի  հայ­կա­կան  այ­բու­բե­նի  տա­ռե­րի  եր­կու ՝ արևե­լա­հա­յե­րեն  և  արևմտա­հա­յե­րեն տար­բե­րակ։ Ստեղծ­ված  լի­նե­լով  տար­բեր պայ­ման­նե­րում,  դրանք  ար­տա­հայտ­վում  են տար­բեր  նշան­նե­րի  մի­ջո­ցով։ Արևե­լա­հա­յե­րենն  ստեղծ­վել  է  խորհր­դա­յին  տա­րի­նե­րին  և հա­մա­պա­տաս­խեց­ված  է  ռու­սե­րեն գրե­լաձևին։  Արևմտա­հա­յե­րե­նում բա­ղա­ձայն­նե­րը  խլաց­ված  են  և  ար­տա­հայտ­վում  են  լա­տի­նա­կան հա­մա­պա­տաս­խան տա­ռի նշա­նով։ Բա­ցի դա, շ, ղ և չ ­տա­ռե­րը պատ­կեր­վում են անգ­լե­րե­նում նույն հնչյուն­ներն ար­տա­հայ­տող (աղ­յու­սա­կում՝ sh, gh և ch) նշան­նե­րով։

Հա­յաս­տա­նի   կույ­րե­րի  միա­վո­րու­մը  ստեղծ­վել է 1930թ.՝ մի   քա­նի նշա­նա­վոր կույր մարդ­կանց կող­մից: Աս­տի­ճա­նա­բար զար­գա­ցող Կույ­րե­րի միա­վո­րու­մը   մինչև 1940թ. Հա­յաս­տա­նի մայ­րա­քա­ղա­քում և մի շարք քա­ղաք­նե­րում  (Վա­նա­ձոր, Գյում­րի, Էջ­միա­ծին, Աշ­տա­րակ,Ար­մա­վիր) հիմ­նում է միա­վոր­մա­նը պատ­կա­նող   ձեռ­նար­կութ­յուն­ներ, իսկ  դրանց հա­րա­կից տա­րածք­նե­րում նաև  կույ­րե­րի  հա­մար նա­խա­տես­ված բնա­կե­լի շեն­քեր: Երևա­նում ներ­կա պա­հին նմա­նա­տիպ 21 շենք կա: Կույ­րե­րի  միա­վո­րումն  իր հաշ­վին կա­ռու­ցել է  նաև մշա­կույ­թի տներ, հրա­տա­րակ­չութ­յուն, որ­տեղ տպագր­վել են բրալ­յան գրքեր,  և՛ մաս­նա­գի­տա­կան,  և՛ գե­ղար­վես­տա­կան, ամ­սագ­րեր, թեր­թեր, ո­րոնք հանձն­վել են գրա­դա­րան­նե­րին (դրանք վա­ճառ­քի չեն հան­վել): Հան­րա­յին գրա­դա­րա­նին,ըն­դուն­ված կար­գի հա­մա­ձայն,  ա­մեն տպագ­րութ­յու­նից  հատ­կաց­վում է  մե­կա­կան  օ­րի­նակ: Երևա­նի կույ­րե­րի  մշա­կույ­թի տունն  ու­նի իր գրքե­րի ա­ռա­քի­չը, ով  բրալ­յան կար­դա­լի­քը և «խո­սող գրքե­րը» ցան­կութ­յան դեպ­քում հասց­նում է կույ­րե­րի տուն: Նրանք էլ գրքե­րը մատ­նե­րով ըն­թեր­ցե­լուց, «խո­սող գրքերն» էլ լսե­լուց հե­տո կրկին վե­րա­դարձ­նում են:

Երևա­նում գոր­ծում է նաև Նի­կո­ղա­յոս Տիգ­րան­յա­նի ան­վան տե­սո­ղա­կան խան­գա­րում­ներ ու­նե­ցող ե­րե­խա­նե­րի Երևա­նի թիվ 14 հա­տուկ դպրո­ցը, ո­րը գոր­ծում է 1939 թվա­կա­նից և այժմ ու­նի 87-ից ա­վե­լի ա­շա­կերտ: Կույ­րե­րի  միա­վոր­ման ան­դամ­նե­րը   զբաղ­վում  են  նաև  սպոր­տով  և ե­րաժշ­տութ­յամբ: Հա­յաս­տա­նի կույ­րե­րի   թի­մը հա­ճախ է հաղ­թա­նակ­ներ տո­նել այն­պի­սի մար­զաձևե­րում, ինչ­պի­սիք են շախ­մա­տը, թեթև աթ­լե­տի­կան, շաշ­կին: Կույ­րե­րի  միա­վոր­ման  ե­րաժշ­տա­կան  կո­լեկ­տիվ­նե­րը  հիմ­նադր­վել են  1976թ­-ին` կոմ­պո­զի­տոր,  ար­վես­տի  վաս­տա­կա­վոր  գոր­ծիչ  Սի­մոն Հով­հան­նիս­յա­նի  ան­մի­ջա­կան  ջան­քե­րով  ու  գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վա­րութ­յամբ:  Կո­լեկ­տիվ­նե­րի  կազ­մա­վոր­ման  հա­մար  նա­խա­տիպ  են դար­ձել  Բուլ­ղա­րիա­յում  և  Լիտ­վա­յում  գոր­ծող  նմա­նա­տիպ  պրո­ֆե­սիո­նալ երգ­չախմ­բե­րը,  ո­րոնց  օ­րի­նա­կով  էլ հիմ­նադր­վել  է նախ երգ­չա­խում­բը, իսկ հե­տա­գա­յում` մի քա­նի տա­րի անց նաև՝ ժո­ղովր­դա­կան նվա­գա­րան­նե­րի հա­մույ­թը: Ինչ­պես խու­լե­րի հա­մայն­քի, այն­պես էլ կույ­րե­րի հա­մար բա­զում դժվա­րութ­յուն­ներ կան. ան­հարթ տա­րա­ծութ­յուն­ներ, ձայ­նա­յին  լու­սա­կիր­նե­րի նվա­զա­գույն առ­կա­յութ­յուն, տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րից   օգտ­վե­լու   ան­հար­մա­րութ­յուն, յու­րա­քանչ­յուր կան­գա­ռի մա­սին բարձ­րա­ձայն տե­ղե­կաց­ման բա­ցա­կա­յութ­յուն: Հու­սանք, որ շատ շու­տով  թեև դան­դաղ, բայց ա­մեն բան դե­պի լա­վը կգնա:

Հ.Գ. Կույ­րե­րի  միա­վոր­ման  մա­սին  տե­ղե­կատ­վութ­յուն  տրա­մադ­րե­լու  հա­մար հա­տուկ   շնոր­հա­կա­լութ­յուն՝   Կույ­րե­րի   միա­վոր­ման  փոխ­նա­խա­գահ Մար­տին Սարգս­յա­նին և «disability   info» կայ­քի խմբա­գիր Զա­րու­հի Բա­թո­յա­նին:

 

Գոյ

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register