ՌԻՈ- 2016. Ա­ՌԱ­ՋԻ­ԿԱ ՇԱ­ԲԱԹ­ՎԱ ԾՐԱ­ԳԻ­ՐԸ

RIO DE JANEIRO, BRAZIL - MARCH 23:   In this handout image provided by Rio 2016,  Olympic mascot, Vinicius, rides  from the top of the Sugarloaf cable on March 23, 2015 in Rio De Janeiro, Brazil. Rio de Janeiro celebrates 500 days to go until the Rio 2016 Olympic Games, the first to be staged in South America  (Photo by Alex Ferro/Rio 2016 via Getty Images)

Աշ­խար­հը շնչում է օ­լիմ­պիա­կան խա­ղե­րով: Հա­յաս­տանն այդ ա­ռու­մով բա­ցա­ռութ­յուն չէ: Գրե­թե յու­րա­քանչ­յուր տա­նից լսվում է օ­լիմ­պիա­կան խա­ղե­րը լու­սա­բա­նող մեկ­նա­բա­նի ձայ­նը: Մար­զա­սեր­նե­րը ե­րա­զում են վեր­ջա­պես օ­լիմ­պիա­կան ոս­կի(ներ) տես­նել, լսել Հա­յաս­տա­նի հիմ­նը և հպար­տա­նալ վեր խո­յա­ցած ե­ռա­գույ­նով:  Հա­յաս­տա­նը Բրա­զի­լիա է մեկ­նել ռե­կոր­դա­յին՝ 33 հո­գա­նոց  թի­մով: Մաս­նա­գետ­նե­րը նշում են, որ ան­կախ Հա­յաս­տա­նի հա­մար այս օ­լիմ­պիա­կան խա­ղե­րը կա­րող են դառ­նալ ա­մե­նա­հա­ջող­վա­ծը: Խա­ղա­յին ա­ռա­ջին օ­րը՝ օ­գոս­տո­սի 6-ին, բռնցքա­մար­տիկ Ար­թուր Հով­հան­նիս­յա­նը (49 կգ) և ձյու­դո­յիստ Հով­հան­նես Դավթ­յա­նը  պարտ­վե­ցին: Մարմ­նա­մար­զիկ­նե­րից Ար­թուր Դավթ­յա­նին չհա­ջող­վեց հաղ­թա­հա­րել ո­րա­կա­վոր­ման փու­լը, իսկ Հա­րութ­յուն Մեր­դին­յա­նը փայ­լուն հան­դես ե­կավ: Գրա­վե­լով 4-րդ ­տե­ղը նա դուրս ե­կավ եզ­րա­փա­կիչ փուլ: Օ­լիմ­պիա­կան մրցա­շա­րի երկ­րորդ օ­րը ա­մե­րի­կաբ­նակ մարմ­նա­մար­զու­հի Հու­րի Գե­բեշ­յա­նը վստահ ե­լույթ ու­նե­ցավ, բազ­մա­մար­տում  հա­վա­քե­լով  53,848 միա­վոր և զբա­ղեց­նե­լով 37-րդ ­հո­րի­զո­նա­կա­նը,նա  այ­նո­ւա­մե­նայ­նիվ չկա­րո­ղա­ցավ հաղ­թա­հա­րել ո­րա­կա­վոր­ման փու­լը: Բռնցքա­մար­տիկ Վլա­դի­միր Մար­գար­յա­նը հաղ­թա­նա­կով սկսեց օ­լիմ­պիա­կան մրցե­լույ­թը: Ստորև կա­րող եք ծա­նո­թա­նալ Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նող մար­զիկ­նե­րի մրցե­լույթ­նե­րի ժա­մա­նա­կա­ցույ­ցին.

 

Օ­գոս­տոս 10 – 18:00-ին ռինգ է դուրս գա­լու  56 կգ ­քա­շա­յին բռնցքա­մար­տիկ Ա­րամ Ա­վագ­յա­նը, նրան հա­ջոր­դե­լու է բռնցքա­մար­տիկ Հով­հան­նես Բաչ­կո­վը (64 կգ): Ա­վե­լի ուշ, ժա­մը 22:30-ից սկսվե­լու են կա­նանց ծան­րա­մար­տի մրցե­լույթ­նե­րը. 69 կգ ­քա­շա­յին կար­գում հան­դես է գա­լու Եվ­րո­պա­յի չեմ­պիոն Նա­զիկ Ավ­դալ­յա­նը:

 

Օ­գոս­տո­սի 11 –  Ուշ գի­շե­րը կամ վաղ ա­ռա­վոտ­յան 02:00-04:00-ին ծան­րա­մար­տի տղա­մարդ­կանց 77 կգ ­քա­շա­յին կար­գում ե­լույթ է ու­նե­նա­լու Անդ­րա­նիկ Կա­րա­պետ­յա­նը: Ե­րե­կո­յան 20:00-ի սահ­ման­նե­րում բռնցքա­մար­տիկ Վլա­դի­միր Մար­գար­յա­նը(69 կգ): Ա­վե­լի ուշ պայ­քա­րի է դուրս գա­լու Հա­յաս­տա­նի դրո­շա­կիր, լո­ղորդ Վա­հան Մխի­թար­յա­նը:

 

Օ­գոս­տոս 12 – Ե­րե­կո­յան 19:30-ին ծան­րա­մար­տում ե­լույթ է ու­նե­նա­լու Սո­նա Պո­ղոս­յա­նը(75կգ), իսկ 20:00-ին՝ լո­ղորդ Մո­նի­կա Վա­սիլ­յա­նը:

 

Օ­գոս­տոս 13 – Օ­րը նոր փոխ­ված, ժա­մը 02:00-ից ծան­րա­մար­տի մրցման է մաս­նակ­ցե­լու Ա­ռա­քել Միր­զո­յա­նը(85): Ա­վե­լի ուշ պայ­քա­րի է դուրս գա­լու հե­ռա­ցատ­կորդ Գոռ Ներ­կա­րար­յա­նը:

Օ­գոս­տոս 14 – Բռնցքա­մար­տիկ Նա­րեկ Աբ­գար­յա­նը(52) ռինգ է դուրս գա­լու կես­գի­շերն անց: 17:00-ին սկսվե­լու  են հու­նահ­ռո­մեա­կան ո­ճի ըմբ­շա­մար­տի մրցում­նե­րը, ո­րին մաս­նակ­ցե­լու է Ար­սեն Ջուլ­ֆա­լակ­յա­նը(75 կգ): 21:00-ին մարմ­նա­մար­զութ­յան մրցման եզ­րա­փա­կիչ փու­լում հան­դես է գա­լու Հա­րութ­յուն Մեր­դին­յա­նը:

 

Օ­գոս­տո­սի 15 – Երևա­նի ժա­մա­նա­կով 16:30-ից սկսած ե­ռա­ցատ­կում ու­ժերն է չա­փե­լու Լ­ևոն Ա­ղաս­յա­նը: Զու­գա­հե­ռա­բար աթ­լե­տի­կա­յի 200 մետր վազ­քում պայ­քա­րե­լու են Գա­յա­նե Չի­լո­յա­նը և Դիա­նա Խու­բա­սեր­յա­նը: 17:00-ից մրցա­գորգ է դուրս գա­լու հու­նահ­ռո­մեա­կան ո­ճի ըմբ­շա­մար­տիկ Մաք­սիմ Մա­նուկ­յա­նը (85կգ):

 

Հ.Գ. Նշենք, որ սա նախ­նա­կան ծրա­գիրն է: Կախ­ված մար­զիկ­նե­րի գրան­ցած հա­ջո­ղութ­յու­նից, նրանց հա­վել­յալ մրցե­լույթ­ներ են սպաս­վում:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register