ԱՎԱԳ  ԵՓՐԵՄՅԱՆ. ՏԵՆԴ 

avag-yepremyan

 Հանկարծ վեր են տանում

Մի ամայի քաղաք, –

Որպես կորած անուն,

Որպես մեռած աղանդ,

 

 Մի չարչարված կոկորդ

Անիծում է աստծուն,

Ողջը հազար հոգով

Աստծուն պար է ածում…

 

( Արտասվում է մայրս,

Երբ անձրև է գալիս,

Երբ մարդ՝ հազար հոգով,

Կորցնում է ինքն իրեն)

 

Ոչ երգերն են տխուր,

Ոչ աչքերն են գայլի, –

Անձրևի տակ պարող

Զարմանալի իրեր:

 

Անիմաստ ես, երկիր,

Կնոջ կերպարանքով,

Ով է խփում վերքիդ

Այսքան հոգսի ներքո.

 

(Գետը տուն է գնում

Քաղաքների միջով,

Ոչինչ, ոչինչ չկա

Այս անձրևից բացի)

 

Տերը ծափ է տալիս

Իր փառավոր աջով, –

Խառնում սահմանները

Հազար չունեցածի…

 

 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register