7 ՀԱՐՑ. ԱՐԵՎԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

11

Խորագրի հյուրն է ինքնազարգացման ու ժամանցի «The LOFT» կենտրոնի տնօրեն Արևիկ Համբարձումյանը:

 – Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»: – Կուզեի «հայաֆիկացնել» իտալական «attraversiamo»-ն՝ «ոչինչ չանելու քաղցրությունը», որն այնքան ընդունված է Արևմուտքում։ Դա կօգներ թեթևացնել ապրելակերպն ու մեզ հատուկ ծանրությունը փոխարինել  ներքին ազատությամբ։

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը  կլիներ  Ձեր  առաջին հանձնարարականը։– Առաջին հանձնարարականը կլիներ քաղաքապետարանի աշխատակազմի համալրումը զարգացած, բանիմաց, լուսավոր, ստեղծարար ու թարմ կադրերով։  Այս քայլից հետո միայն ես կկարողանայի մտածել բարելավման ծրագրերի մասին։

– Թվարկեք  երեք  քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը։ – Արտագաղթի հիմքում ընկած ամենաշոշափելի խնդիրն, ըստ իս, անօրինությունն է։ Պետք է առաջնահերթ վերահաստատել մարդու իրավունքների պաշտպանությունը, որի արդյունքում յուրաքանչյուր անձ իրեն հարմարավետ ու ապահով կզգա։ Առաջնահերթությամբ երկրորդ խնդիրը՝ մասնագետներին համապատասխանաբար գնահատելն է, որին փոխկապակցված է երրորդ խնդիրը՝ տնտեսության աճը։ Այս երեք կարևոր խնդիրների լուծման արդյունքում հասարակության մտածողության մակարդակը ևս կփոխվի և կձևավորվի զարգացած քաղաքակրթություն։

 -Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի երեք ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ։ – Գրիգոր Լուսավորիչ, Կոմիտաս, Հովհաննես Թումանյան։

-Հայոց պատմության ո՞ր  էջը  կսրբագրեիք։ – 2008 թվականի մարտի 1-ն ու 1999-ի հոկտեմբերի 27-ը։

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել։ – Իրականում ինձ հեշտ է զարմացնելը։ Վերջին անգամ զարմացել եմ՝ տեսնելով արևի լույսի հզորությունն իմ ննջասենյակում, երբ թվում էր, թե լույսը միացրած եմ թողել։ Յուրաքանչյուր քայլափոխի կարող եմ հիանալ  ու զարմանալ՝ հատկապես  նոր սերնդի ներկայացուցիչների հետ շփումից։ Ինչպես նկատեցիք, ինձ զարմացնում են դրական գործոնները, իսկ բացասականներից ես միայն տխրում եմ։

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը։ – Ցանկությունը…

Լուսանկարը՝ Էմմա Մարաշլյանի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register