ԱՐՎԵՍՏ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈւ Է VIENNACONTEMPORARY 2018-ԻՆ

1

Սեպտեմբերի 27-30-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի է ունենալու «Viennacontemporary 2018» արվեստի միջազգային փառատոն-տոնավաճառը, որին մասնակցելու հրավեր ունի Արվեստ Հայաստան հիմնադրամը՝ ներկայացնելու Հայաստանը որպես Ֆոկուս երկիր:

Արվեստ Հայաստան հիմնադրամը ստեղծվել է երկու տարի առաջ: Հիմնադրամը ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում ժամանակակից արվեստի ոլորտում ստեղծագործող անհատներին: Այս ընթացքում հայտարարվել է երեք բաց մրցույթ, վերջինը՝ այս տարվա հուլիս ամսին: Առաջին երկու բաց մրցույթների արդյունքում դրամաշնորհ ստացած արվեստագետների՝ արդեն պատրաստ աշխատանքներներից է ներկայացվելու Վիեննայում: Ներկայացվող արվեստագետներն են՝ Այռին Անաստասը եւ Ռենե Գաբրին, Մհեր Ազատյանը, Արման Գրիգորյանը, Փիրուզա Խալափյանը, Ռեբեկա Թոփակյանը եւ Միկա Վաթինյանը:

«Ճամփորդը» «Viennacontemporary 2018»-ում հայկական տաղավարի համադրող (կուրատոր) Սոնա Ստեփանյանի հետ զրուցել է այս հեղինակավոր փառատոն-տոնավաճառին Արվեստ Հայաստանի մասնակցության վերաբերյալ:

– «Viennacontemporary 2018»-ին 28 երկիր է մասնակցում: Նախորդ երկու` 2016-ի և 2017-ի փառատոնտոնավաճառներին Հայաստանը չի մասնակցել: Ձեր կարծիքով ո՞րն է այս տարվա հրավերի գլխավոր պատճառը(ները):

– «Viennacontemporary 2018»-ը զբաղվում է արվեստագետների աշխատանքների ցուցադրմամբ և վաճառքով, սակայն հիմնական նպատակը Արևմուտքի և Արևելքի դիսկուրսների մեկտեղումն է: Այդ պատճառով, մասնակիցների ցանկը որոշվում է հենց տոնավաճառի կազմակերպիչների կողմից:

Արվեստային աշխատանքները, որոնք ֆինասավորվել են Արվեստ Հայաստան հիմնադրամի կողմից, ստեղծվել են վերջին երկու տարվա ընթացքում: Եվ այժմ, հարմար ժամանակ է՝ դրանք ցուցադրելու համար:

Երրորդ պատճառը, որ չենք կարող չնկատել, Հայաստանում կայացած «Սիրո և համերաշխության» թավշյա հեղափոխությունն է: Շատ կարևոր է, որ մենք օգտագործում ենք հենց այս տերմինաբանությունը, քանի որ այն ստեղծվել է արվեստագետների համայնքում:  Հենց հեղափոխության շնորհիվ է, որ Հայաստանն այժմ շատ ակտուալ է աշխարհում և նաև նման տոնավաճառի համար:

Ցանկանում եմ ընդգծել, որ «Viennacontemporary 2018» հանդես չենք գալիս ազգային պավիլյոնով(ինչպես օրինակ Վենետիկի բիենալեում կլիներ), այլ հանդես ենք գալիս հենց Արվեստ Հայաստան հիմնադրամով:

Արվեստ Հայաստան հիմնադրամը հրավեր ունի «Viennacontemporary 2018» արվեստի միջազգային փառատոնտոնավաճառից՝ ներկայացնելու Հայաստանը որպես Ֆոկուս երկիր. Ի՞նչ է նշանակում Ֆոկուս երկիր:

-Տոնավաճառի ներքին տրամաբանությունն է, նրանք ունեն առանձին ուղղություն, որ կոչվում է Ֆոկուս: Այն իրենից ներկայացնում է տոնավաճառի ոչ կոմերցիոն տաղավար: Իհարկե, տոնավաճառն ինքնին կոմերցիոն է, բայց այժմ արվեստին առնչվող յուրաքանչյուր խոշոր տոնավաճառ ունի նաև ոչ կոմերցիոն հատված: Հայաստանը (անցած տարի՝ Հունգարիան) որպես Ֆոկուս երկիր, առաջին հերթին հետաքրքիր է տոնավաճառի գեղարվեստական ղեկավարին, համադրողների թիմին և տոնավաճառին՝ որպես երևույթ:

Այսինքն՝ հայ արվեստագետների այն աշխատանքները, որոնք ցուցադրվելու են «Viennacontemporary 2018» չունեն սահմանված գին, վաճառքի համար չեն (ի տարբերություն մյուս մասնակիցների աշխատանքների, որոնց արժեքը տատանվում է 100$-ից մինչև 150.000$ ու ավելին): Իհարկե, եթե որևէ կոլեկցիոներ ցանկանա գնել հայ արվեստագետների ցուցադրվող աշխատանքներից որևէ մեկը, մենք կտրամադրենք արվեստագետի կոնտակտը: Մնացածը կորոշի արվեստագետը՝ վաճառել, թե ոչ:

Արվեստ Հայաստան հիմնադրամը Վիեննայում ցուցադրելու է ոչ միայն վերը նշված արվեստագետների աշխատանքները, այլև Հայաստանի ժամանակակից արվեստի վերաբերյալ կատալոգներ(80-ից ավել), ինչպես նաև՝ հատուկ փառատոնի համար կազմված Երևանի արվեստային քարտեզը, որտեղ պատկերված են ժամանակակից արվեստի հետ առնչություն ունեցող թանգարանների, գրադարանների, պատկերասրահի, բաց տարածքների, ինստիտուցիաների տեղակայման վայրերը:

Բացի այդ, Վիեննայի փառատոն-տոնավաճառին նաև ցուցադրվելու են հայ համադրողների(ովքեր ակտիվ են հայկական ժամանակակից արվեստի դաշտում սկսած 80-ականների թվականներից) վիդեո հարցազրույցները. օրինակ՝  Սուսաննա Գյուլամիրյանի, Նազարեթ Կարոյանի, Եվա Խաչատրյանի, Ռուբեն ԱրևշատյանիԱդելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրսթենբերգի, Աննա Գարգարյանի և այլոց:

Վիեննայի փառատոն-տոնավաճառին ցուցադրվելու են հայ արվեստագետների օրգինալ աշխատանքները՝ լուսանկարներ, կտավ, վիդեոարվեստ, քարի վրա տպագրություն: Արվեստ Հայաստան հիմնադրամը գրավոր թույլտվություն է ստացել արվեստագետներից՝ իրենց աշխատանքները արտերկիր տեղափոխելու և վերադարձնելու համար: Դիմել են «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ, որպեսզի ստանան համապատասխան փաստաթղթերը: Կարելի էր պատկերացնել դյուրին սցենար՝ երբ հիմնադրամը կստանար արվեստագետների բանավոր համաձայնությունը, այնուհետև աշխատանքները կտեղափոխեր առանց որևէ թույլտվություն, սակայն նաև այստեղ է երևում հիմնադրամի աշխատողների պրոֆեսիոնալիզմը՝ ամեն ինչ պետք է փաստաթղթերով հիմնավորված լինի:

Սոնա Ստեփանյանի՝ Վիեննայում հայկական տաղավարի կուրատորական աշխատանքի նախագիծը կոչվում է  «Երազելով արթմնի»( ներկայացվող տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ):

«Viennacontemporary 2018»-ում հայ արվեստագետների ներկայացվող աշխատանքների լուսանկարներին կարող եք ծանոթանալ ստորև.

  1. Փիրուզա Խալափյան

Իմ տեղը դատարկ է (անհետացող քաղաքի հիշողությունները), 2017

 

1

  1. Միկա Վաթինյան

Գաղտնի հավասարումներ, 2017

2

  1. Ռեբեկա Թոփակյան

Գուլիզարը և սիրային այլ պատմություններ, 2018

3

  1. Մհեր Ազատյան

Բնությունը արյունով, 2018

4

  1. Այրին Անաստաս և Ռենե Գաբրի

Իսկ դուք, դուք ի՞նչ եք փնտրում, 2017

5

  1. Արման Գրիգորյան

Նպատակներ և միջոցներ, 2017

 6

Լուսանկարներն Արվեստ Հայաստան հիմնադրամին տրամադրել են արվեստագետները:

 Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register