ՈՂՋ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆԸ ՍՈՑՑԱՆՑԵՐՈւՄ ՑՈւՑԱԴՐՎՈՂ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

1

 Բոլորիս ընկերների ցանկում էլ կա առնվազն մեկը (եթե դա, իհարկե դու չես), ով բոլոր հնարավոր սոցիալական հարթակներով բարձրաձայնում է իր հարաբերությունների մասին: Նրանք ժամը մեկ պոստեր են տեղադրում են իրենց պատահական հանդիպումների, ամսական տարդարձների, 7 ցանկացած այլ իրադարձությունների մասին: Մենք տեղյակ ենք լինում նրանց ամեն քայլի մասին: Ժամանակ առ ժամանակ դա դառնում է նյարդայնացնող, երբ ամբողջ լրահոսդ ողողված է լինում ուրիշի ցուցադրական սիրով: Բոլորը տեղյակ են նրանց սիրելի հանդիպման վայրի, խոհանոցի, անցկացրած ժամանակի մասին:

Հաջորդը քայլը՝ ստատուսներն են, որոնցով կարելի է նրանց սիրո պատմության գիրքը կազմել: Այս ամենը մարդկանց ստիպում է մտածել, որ իրենք վստահ չեն իրենց զուգընկերոջ վրա: Որոշ մարդիկ կարծում են, որ նրանք փորձում են ամբողջ աշխարհին ապացուցել, որ իրենք ունեն հարաբերություններ, որ իրենց կյանքում հայտնվել է ինչ-որ մեկը: Նրանք անձնական ոչինչ չեն պահում: Ամեն ինչ հասանելի է աշխարհին: Գաղտնիության զգացում չկա: Այո, սոցկայքերը ընկերների հետ կապ հաստատելու համար են, բայց դա չի նշանակում, որ մարդկանց լրահոսը պետք է լցված լինի անկարևոր տեղեկությունով, որի մասին ոչ ոք չի էլ հարցնում:

Շատ հաճախ մենք տեսնում ենք զույգերի նկարներ, որտեղ նրանք քայլում են ձեռք ձեռքի տված, նայում են իրար աչքերի, միասին սուրճ են խմում և այլն: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս նկարները պատահական չեն, այլ ընտրված է տասնյակ փորձերի արդյունքում ստացված ամենալավը:

Կարիք չկա զգացմունքները հանրային արտահայտելու: Դու ցույց ես տալիս զգացմունքներդ, որպեսզի ընկերների արդարացումը գտնես: Երբեք վստահ չես կարող լինել, թե մարդ իր հարաբերությունների մասին նկար տեղադրում է ընկերների հետ կապի մեջ լինելու, թե նրանցից արդարացում և կարծիքներ լսելու համար: Մարդիկ նման քայլի գնում են նկատված լինելու համար: Ո՞վ չի սիրում ուշադրություն: Ո՞վ չի սիրում ամբոխից առանձնանալ և լսել հաճոյախոսություններ: Որոշները նույնիսկ դեմ չեն, եթե հաճոյախոսությունները կեղծ կամ չափազանցված լինեն:

Որոշ դեպքերում նման մարդիկ մեզ այնքան մոտ են, որ իրենց նկարները չհավանելը կամ մեկնաբանություն չգրելը կարող է վիրավորական դիտվել: Սա նույնիսկ ավելի նյարդայնացնող է, քան անդադար նկարները: Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ իրենց պատին ամեն ինչ միայն իրենց մասին է: Նրանք այնքան են կենտրոնացել իրենց կյանքի վրա, որ դա մյուսներին նյարդայնացնում է: Նման նարցիսային պահվածքից նյարդայնանալը արդարացված է:

Լոնդոնի Բրունել համալսարանում իրականացրած հետազոտության համաձայն՝ այն մարդիկ, ովքեր հաճախակի են նորություններ տեղադրում իրենց հարաբերությունների մասին, տառապում են անառողջ նարցիսիզմով: Ավելին, հաճախ այդպիսի մարդիկ թաքուն դավաճանում են իրենց զույգերին և հրապարակավ սիրո ցույցեր անելով՝ փորձում են ինքնաարդարանալ:

Ասում են, որ մարդիկ, ովքեր անընդհատ քննարկում են իրենց հարաբերությունները, անվստահ են: Նրանք ունեն հասարակության արձագանքի և արդարացման կարիք: Ամեն ինչ հանրային սարքելու այս սովորությունը կարող է վնասակար լինել հարաբերությունների համար:

Ոչ բոլորն են անկեղծ, ոչ բոլորը դրական արձագանք կունենան: Մարդիկ սիրում են ամեն ինչ ցածրացնել, քննադատել, բացասական կարծիք արտահայտել: Ամեն մի քայլի մասին տեղեկացնելով բոլորին՝ պիտի պատրաստ լինել, որ կլինեն բացասական կարծիքներ, բացասական արձագանք և վերաբեմունք: Այդ ամենը ավելի անվստահ կդարձնի: Ինչքան հարաբերությունները ավելի անձնական, գաղտնի են, այնքան ավելի լավ: Կարիք չկա մյուսների կողմից գնահատված լինելու մասին մտածել: Պիտի երջանիկ լինել սեփական տարածքում: Պետք չէ, որ աշխարհը իմանա ձեր հարաբերությունների մասին, կարևորը դուք եք և մի քանի մտերիմ ընկերներ:

Տիգրանուհի Գրիգորյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register