ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ԿՆՈՋ՝ ԱՐԻԱՆԱ ԿԱՈԻԼԻ ՀԵԾԱՆՎԱՐՇԱՎԸ՝ ՀԱՆՈւՆ ՔՈԱՖ-Ի

1

ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, մեկնարկ է տալիս երկշաբաթյա հեծանվարշավի։

«Միշտ էլ հետաքրքրվել եմ հնագույն պատմությամբ, հատկապես հայոց պատմությամբ, և, ընդհանրապես, այս տարածաշրջանով։ Ու մտքովս անցավ, «Ինչու՞ հեծանվով չանցնեմ արևմուտքից արևելք կամ հակառակը։ Կարելի է ճամփորդել ամբողջ տարածաշրջանով և ընդգրկել այս բոլոր հետաքրքիր պատմական ու հնագիտական վայրերը…»,- ասում է Արիանա Կաոիլին։

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինն իր հեծանվային շրջագայությունը կսկսի Կիլիկիայի միջնադարյան հայկական Այաս քաղաքից, կանցնի Անատոլիայով ու Իրանի հյուսիսով ու կավարտի հայ-իրանական սահմանին տեղակայված Ագարակ քաղաքում։ Ճանապարհին Արիանան կանգառներ կանի Ադանա, Սիս, Այնթապ, Տարսոն, Ուրֆա, Դիարբեքիր, Վան, Բայազետ և Մակու բնակավայրերում: Մինչ այս Արիանան արդեն բարձրացել է Արարատ ու Դարամանդ լեռները, շատ հաճախ է ճամփորդում Հայաստանում և Արցախում, բայց սա առաջին անգամն է, երբ մենակով հեծանվարշավ կունենա։

Հեծանվարշավի շնորհիվ Արիանան դրամահավաք է իրականացնում Հայաստանի մանուկներ հիմնադրամի՝ Տավուշի մարզի շահառու սահմանամերձ գյուղերի համար։ Հավաքվելիք 5,500 ԱՄՆ դոլարը կծառայի 6 գյուղերի սպորտային խմբակների ստեղծմանը, սարքավորումների ձեռքբերմանը և ուսուցիչների աշխատանքին։ Այս հեծանվարշավի օգնությամբ Արիանա Կաոիլին ուզում է նաև ուշադրություն հրավիրել կանանց ուժի և նպատակասլացության վրա՝ փորձելով կարծրատիպեր կոտրել։

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (ՔՈԱՖ) հոգեհարազատ է Արիանային, քանի որ հնարավորություն ա տալիս գյուղաբնակ երեխաներին բարձրացնել իրենց կյանքի որակը և մեծ նվաճումներ ունենալ։

Արիանայի հեծանվարշավը նկարահանվելու է GoPro շարժական համակարգով ու ակտիվորեն ներկայացնելու է ՔՈԱՖ-ի սոցիալական մեդիայի հարթակներում։ «Կոնվերս բանկը» հովանավորում է բարեգործական արշավին առնչվող որոշակի ծախսեր։

Արիանա Կաոիլիի բարեգործական հեծանվարշավին կարելի է միանալ #bike4coaf հեշթեգով, նաև սեփական ներդրումը կատարել հետևյալ հղմամբ:

2

***

Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհին ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ է։ Արիանա Կաոիլին տեղափոխվել է Երևան 2013 թ. և միանգամից ներգրավվել ձեռնարեցության ու բարեգործության ոլորտներում։ Արդեն 3 տարի անց Երևանում հիմնադրել է «Ճամփորդ» շաբաթաթերթը, որի գլխավոր խմբագիրն է։ Նաև «ճամփորդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, որը աջակցում է քաղաքացիական հասարակության ձևավորմանը և հայ լրագրողների վերապատրաստումներին։  

Սիրում է լատինաամերիկյան պարեր, երգում է, գրում երգեր։ Սիրում է հայկական խոհանոցը, հատկապես խորովածը, ինչպես նաև գյուղական սնունդը, որը քաղաքում չես գտնի։ Հետաքրքրվում է հայոց պատմությամբ, կարդացել է բազմաթիվ գրքեր Հայաստանի մասին։ Մագիստրոսական թեզը վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի գործարար հարաբերություններին։ Մի քիչ խոսում է հայերեն։

***

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների քավելի քան 75,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

***

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն 25-ամյա պատմություն ունեցող դինամիկ զարգացող բանկ է, որն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Բանկի կայուն զարգացումը պայմանավորված է թափանցիկ գործունեության և կշռադատված ֆինանսական կառավարման քաղաքականությամբ:

Բանկի դինամիկ զարգացումն ապահովվում է բարձրակարգ արհեստավարժ անձնակազմով, որի շնորհիվ Բանկն ի վիճակի է արագորեն արձագանքել շուկայում տեղի ունեցող փոփոխություններին` հաճախորդներին շարունակաբար առաջարկելով նորանոր հարմար ու հետաքրքիր բանկային ծառայություններ:

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register