132.000 ՓՐԿՎԱԾ ՈՐԲԵՐԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ

33

«Նարեկացի» արվեստի միության դահլիճում մայիսի 31-ին կայացավ «Որ չկորչեն անհետ. Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի պատմությունը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ռեժիսոր Ջորջ Բիլարդի՝ ԱՄՆ-ում նկարահանված ֆիլմն անդրադառնում է 1915 թվականի Հայոց ցեղասապանությանը նախորդած շրջանի պատմական դեպքերի զարգացմանն ու փախստականների հետ կապված ճգնաժամային իրավիճակին անդրադարձած ամերիկյան արձագանքին: Ֆիլմը՝ 132.000 որբ երեխաներին սնունդով և կացարանով ապահովելու՝ նրանց տարբեր մանկատներում տեղավորելու մասին է:

Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2017թ. ապրիլի 8-ին՝ Նյու Յորքի «Թայմզ» կենտրոնում: Պրոդյուսերը ամերիկաբնակ գործարար Շանթ Մարիտրոսյանն է, ով ներկա էր միջոցառմանը: Ֆիլմում ներկայացվում են պատմական կադրեր և արխիվային լուսանկարներ, ինչպես նաև հարցազրույցներ, որոնք վերցվել են Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրած մասնագետներից, հայտնի գիտնականներ՝ Թաներ Աքչամից, Պիտեր Բալաքյանից, Սյուզան Հարփերից, Ջոն Կուպերից, Մարտին Դերանյանից և Քեյթ Դեյվիդ Վոթենփաունից:

333

Շանթ Մարտիրոսյանը, ներշնչված ցեղասպանության ժամանակ իր տատիկի և պապիկի փախուստի ու գոյատևման պատմությամբ, նշում է, որ այս ֆիլմը ստեղծել է, ոչ թե պարզապես հիշելու նրանց, ում կորցրել է Հայոց ցեղասպանության ժամանակ, այլ լույս սփռելու ամերիկյան պատմության կարևոր փուլի վրա, երբ շարքային քաղաքացիները միասնաբար կանգնեցին և դիմակայեցին անարդարությանը: Այդ տարիներին ԱՄՆ-ում մեծ դրամահավաքներ են կազմակերպվել: Ավրորա Մարդիգանյանի մասնակցությամբ նկարահանված հանրահայտ «Հոշոտված Հայաստան» ֆիլմը հենց որբերի համար հանգանականություն հավաքելու նպատակով է նկարահանվել:  Մարտիրոսյանի տնօրինած տվյալներով` ընդհանուր առմամբ  այդ ժամանակահատվածում հավաքվել է 16 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը համարժեք  է այսօրվա  2 միլիարդ դոլարին:

Վավերագրական ֆիլմում ուշագրավ տվյալ է բերվում. Ալեքսանդրապոլի որբանոցում ոչ միայն որբեր էին ապաստանել, այլև այն ծնողների երեխաները, որոնք սնունդ չունենալու պատճառով էին իրենց երեխաներին ժամանակավորապես  տեղավորել այնտեղ: Տողերիս հեղինակի տատը` գյումերցի Ռոզա Ռաֆայելյանը, անձամբ մի քանի անգամ պատմել է իր մոր` եղբորն ու քրոջը կորցնելու ցավագին պատմությունը: Տատիկիս տատն Ալեքսանդրապոլում սնունդ չունենալու պատճառով ժամանակավորապես մանկատուն է հանձնել իր երկու փոքրիկներին, իսկ տատիկիս մորը` որպես մեծ պահել իր մոտ: Մեկ շաբաթ անց գնացել է հետ վերցնելու, իսկ երեխաներին արդեն տեղափոխել են ԱՄՆ: Մինչ 1970-ական թվականները տատս ու նրա քույրը՝ որևէ հետք գտնելու ակնկալիքով անընդհատ նամակներ են գրել սփյուռքահայ պարբերականներին: Փաստորեն, «Որ չկորչեն անհետ…»-ը ճակատագրի հեգնանքով երկողմանի նշանակություն է ունեցել:

 

ԳԱՐԵԳԻՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register