«ՅՈԹ ՀԱՐՑ» Վիգեն Մնոյան

Վիգեն Մնոյան

Հայաստանի ամենապահանջված լուսանկարիչներից մեկը: Սնդուսափայլ ¥գլամուրային¤ լուսանարչություն,խոհական դիմանկար, ֆանտաստիկբնապատկերներ. Վիգեն Մնոյանը այս բոլոր դաշտերում ստեղծում է մնայուն արժեքներ: -Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը, ինչու՞: -Սպորտային մարդ չեմ: Սիրում եմ ֆուտբոլ նայել, քանի որ դիտարժան է: Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ խաղերն եմ սիրում դիտել: -Ո՞րն է Ձեր սիրելի ավտոմեքենան, արդյոք վարում ե՞ք: -Չեմ վարում, սիրելի ավտոմեքենա չունեմ: Ավելի շատ նախընտրում եմ քայլել, բայց եթե կարիք լինի՝ որոշ գիտելիքներ ունեմ, արագորեն կսովորեմ: – Ձեր նախընտրած բույրը: – Նախկինում մետրոյի կայարաններից յուրահատուկ հոտ էի առնում, շատ էի հավանում: Նաև հնձած խոտի, խորովածի հոտը: -Ձեր նախընտրած ձայնը: -Եղբորս տղայի՝ 4-ամյա Դավիթի ձայնը: -Ինչի՞ց եք ամենաշատը վախենում: -Կան որոշակի վախեր, որոնք կարծում եմ՝ շատերին են բնորոշ: Օրինակ՝ հարազատին կորցնելու վախը: Առհասարակ կա մենակ մնալու տհաճ զգացումը: -Եթե ընդամենը երեք հոգու կարող եք ճաշի հրավիրել, ովքե՞ր են Ձեր հյուրերը: -Լուսանկարիչ Յուսուֆ Քարշը, Մոնիկա Բելուչին և ընկերներիցս որևէ մեկը: -Եթե հանկարծ հրդեհ պատահի, և դուք հնարավորություն ունենաք տանից միայն մեկ իր փրկելու, ի՞նչը կընտրեք: -Մանկական լուսանկարների ալբոմը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register