ՅՈԹ ՀԱՐՑ

ՅՈԹ ՀԱՐՑ

«ՅՈԹ ՀԱՐՑ» Ալինա Մարտիրոսյան Ֆոտոմոդել, դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը հայկական եթերի ամենագեղեցիկ ու սիրված կանանցից է: «Կարգին սերիալի» գլխավոր հերոսուհիներից մեկը այժմ ներգրաված է «Քարե դարդ» սիտկոմում(իրավիճակային կատակերգություն): -Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը, ինչո՞ւ: -Մեծ թենիսը: Ցավոք, աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով չեմ կարողանում զբաղվել սպորտով: -Ո՞րն է Ձեր նախընտրած օծանելիքը, ինչու՞: -«Chanel Chance Tendre»: Երկու բույր ունի. կարմիրը նուրբ է, իսկ դեղինը՝ թթու: -Ձեր նախընտրած բույրը: -Իմ բնական հոտը: -Ձեր նախընտրած ձայնը: -Շատ եմ հավանում ֆիլմերի ռուսերեն թարգմանության ժամանակ դերասան Էնթոնի Հոփքինսին կրկնօրինակողի՝ Վլադիմիր Երյոմինի ձայնը: -Ինչի՞ց եք ամենաշատը վախենում: -Սխալ գործելուց: Կյանքում սխալ քայլ անելուց: -Եթե ընդամենը երեք հոգու կարող եք ճաշի հրավիրել, ովքե՞ր են Ձեր հյուրերը: -Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը, Կլեոպատրան և Ալեքսանդր Մակեդոնացին: -Եթե հանկարծ հրդեհ պատահի, և դուք հնարավորություն ունենաք տանից միայն մեկ իր փրկելու, ի՞նչը կընտրեք: -Աստվածաշունչը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register