ԷՍ Ի՜ՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՀԱՅԵՐՈՎ

ԷՍ Ի՜ՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՀԱՅԵՐՈՎ

Մոսկվայում մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջնությունը: Աշխարհի թագին տիրելու համար պայքարում է նաև Հայաստանի առաջատար շախմատիստ, 33-ամյա Լևոն Արոնյանը(ՖԻԴԵ-ի վարկանիշը մարտի 1-ի դրությամբ՝ 2786): Ընդհանուր առմամբ ստուգատեսին մասնակցում է 8 գրոսմայստեր՝ Ֆաբիանո Կարուանան(ԱՄՆ, 2794), Հիկարու Նակամուրան(ԱՄՆ, 2790), Սերգեյ Կարյակինը(Ռուսաստան, 2760), Պյոտր Սվիդլերը(Ռուսաստան, 2757), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան, 2762), Վեսելին Տոպալովը(Բուլղարիա, 2780) և Անիշ Գիրին (2793, Հոլանդիա): Մրցաշարի ավարտը նախանշված է մարտի 28-ին: Առաջին և երկրորդ տուրերում Լևոն Արոնյանը կիսել է միավորը մրցակիցների՝ Անիշ Գիրիի և Վիշվանաթան Անանդի հետ: Երրորդ տուրում հայ գրոսմայստերից 50 քայլ է պահանջվել բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ առավելության հասնելու համար: Խաղավարտին Արոնյանի սուր գրոհների արդյունքում սպիտակ խաղաքարերով մրցող Տոպալովը ընկել է «մատային ցանցի» մեջ և անձնատուր եղել: Երրորդ տուրից հետո Արոնյանը, Կարյակինը և Անանդը 2-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Գիրին, Կարուանան և Սվիդլերը 1,5-ական միավորով հետապնդում են առաջատարներին: Նակամուրան 1 միավորով նախավերջին տեղում է, իսկ Տոպալովը կես միավորով՝ վերջին: Այսօր՝ մարտի 15-ին, Արոնյանը սև խաղաքարերով մրցելու է Պյոտր Սվիդլերի հետ: Պարտիան մեկնարկում է Երևանի ժամանակով 16:00-ին: Նախագահը օրինակ է ծառայում Մարտի 11-ին տեղի է ունեցել մրցաշարի բացման պաշտոնական արարողությանը, որին ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետության, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ողջունել է մրցաշարի մասնակիցներին, Անիշ Գիրի (Հոլանդիա) – Լևոն Արոնյան(Հայաստան) պարտիայում կատարել է առաջին քայլը: Ավելի ուշ կայացել է Սերժ Սարգսյանի և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի շախմատային չնախատեսված մրցամարտը: Սերժ Սարգսյանը վստահ հաղթանակ է տարել: Չեմպիոնը սպասում է Արոնյանին Ստուգատեսի հաղթողը այս տարվա նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցելու է գործող թագակիր Մագնուս Կարլսենի հետ, ով Լևոն Արոնյանին համարում է մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը. «Նակամուրա՞ն: Ոչ, չեմ կարծում: Ենթադրում եմ, որ հաղթողը կլինի Արոնյան, Կարյակին, Կարուանա եռյակից: Իհարկե, սա միայն ենթադրություն է, սակայն եթե ես ստիպված լինեի խաղադրույք կատարելու, ապա գումարը կդնեի այս եռյակից որևէ մեկի հաղթանակին»: Նորվեգացի գրոմասմայստերի խոսքերով՝ տարօրինակ կլիներ, եթե նա երրորդ անգամ անընդմեջ մրցեր Անանդի հետ: Նրան կզարմացնի նաև Տոպալովի կամ Սվիդլերի հաղթանակը: 26-ամյա Կարլսենը Արոնյանին մեծահասակ շախմատիստ չի համարում. «Այո, Արոնյանի և իմ միջև կա տարիքային որոշակի տարբերություն, սակայն ես նրան համարում եմ իմ սերնդի շախմատիստ, քանի որ մենք գրեթե միաժամանակ ենք սկսել մասնակցել խոշոր մրցաշարերի: Ինձ համար Լևոնը ավելի շատ սերնդակից է, քան Կարաունան»: Կարևորը հանգստությունն ու խաղից հաճույք ստանալն է Արոնյանը, rsport.ru-ին տված հարցազրույցում, նշել է, որ հատուկ պատրաստվածություն չի տեսել կարևոր մրցաշարից առաջ. «Այս անգամ ավելի շատ ֆիզիկական պատրաստվածության վրա եմ շեշտը դրել: Առաջին անգամ չէ, որ մասնակցում եմ հավակնորդների մրցաշարին և ինձ համարում եմ փորձառու շախմատիստ: Մրցաշարից առաջ որևէ հատուկ ռազմավարություն չեմ մշակել: Ամեն պարտիան խաղում եմ առանձին: Ընդհանրապես, հավակնորդների մրցաշարը հաղթած շախմատիստների փորձից ելնելով կարող եմ ասել, որ ամենակարևորը հանգստությունն է և խաղից հաճույք ստանալը»: Հովհաննես Իսրայելյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register