ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲՆԵՐԻ ՊԵՏԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԿՐԱԿԸ

hradadar

Զինադադարի վերսկսման պայմանավորվածությունը կայացել է երեկ Մոսկվայում: Ապրիլի 5-ին Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմանի կրակի դադարեցման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր կայացած Կառավարության նիստի ընթացքում:

«Երեկ Մոսկվայում հանդիպել են երկու երկրների Զինված ուժերի ԳՇ պետերը և ձեռք բերել կրակի դադարեցման պայմանավորվածություն: Ադրբեջանի կողմից գործողություններն աննախադեպ էին ոչ միայն 1994 թվականի զինադադարից հետո, այլև ընդհանրապես ղարաբաղյան պատերազմի համեմատ: Աննախադեպությունը պայմանավորված էր առաջին հերթին ռազմական տեսանկյունից՝ շփման գծի ողջ երկայնքով կրակի խտությամբ, կիրառված ռազմական տեխնիկայով, ներգրավված ուժերի և միջոցների քանակով, նրանց ԶՈՒ-ի մոտեցումն առաջին գծին, ինչպես նաև ժամանակային համեմատության մեջ մարդկային կորուստների մեծ քանակով: Հակառակորդի կորուստների քանակը Պաշտպանության բանակի կորուստների համեմատ բազմակի էին՝ տասն անգամից ավելի»-, ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ այս հինգ օրն աննախադեպ է եղել զինտեխնիկայի կիառման ծավալների, հակամարտող կողմերի պատրաստության աստիճանի, վարձկանների, ահաբեկիչների առկայությամբ: Ադրբեջանը ցույց է տվել նաև իրեն հատուկ ագրեսիա, որովհետև նույնիսկ եթե նրանք ասում են, թե պատասխանել են մեր գործողություններին, դրանք նախօրոք նախապատրաստված և ոչ համաչափ են եղել:

«Աննախադեպ է նաև Ադրբեջանի զինծառայողների դիակների, ռազմական տեխնիկայի առկայությունը ԼՂ տարածքում: Հումանիտար տեսանկյունից ևս ակնհայտ էր ռազմական հանցագործությունների առկայությունը՝ խոշտանգումները, գլխատումը հակառակորդի կողմից»,- ասաց Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ այս օրերին հայ ազգն իրեն լավագույնս է ցուցադրել՝ հանդես գալով համախմբված, կազմակերված և միասնական: Կամավորական շարժումը վերածնվել է, իսկ հայկական երկու պետություններում առկա է եղել բարձր բարոյահոգեբանական մթնոլորտ: Նախարարն ընդգծել է զինվորների և կամավորների հերոսությունները, որոնց արդյունքում Ադրբեջանը ոչնչի չի հասել, նույնիսկ ռազմավարական առումով:

Սեյրան Օհանյանը անդրադաձել է նաև ադրբեջանական այն հերյուրանքին, իբր թե մի քանի բնակավայրեր գտնվում են հակառակորդի վերահսկողության ներքո: Նախարարը պաշտոնապես հայտարարել է. դրանք իրականությանը չեն համախատասխանում. Թալիշ, Նոր Սեյսուլան գյուղերը գտնվում են ԼՂ պաշտպանության ներքո: Ավելին՝ հարավում, կենտրոնում և հյուսիսում, ավելի թեժ կետերում, վերահսկողությունը, նախաձեռնությունը գտնվում են ՊԲ ստորաբաժանումների ներքո: Նախարարը կոչ է արել ազգովի գլուխ խոնարհել մեր զինվորների, սպաների, կամավորների սխրանքի առջև, ովքեր կարողացել են բարձր պահել ՊԲ ստորաբաժանումների պատիվը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register