LIBIDO ՆԵՐԿԱՅԱՑՈւՄ

af

Ապրիլի 14-ին, ժամը 20:00-ին Ֆրիկի 13 հսցեում գտնվող Frigi Jiraff & the Echo Museum-ում կկայանա ձայնային և տեսողական կախարդական կոնցեպտ՝ «Վերջ դրամային» անձնակազմի կողմից։ Այն նախագծվել է՝ ցույց տալու կնոջ և տղամարդու միջև փոխադարձ պատասխանատվությունը այն գենդերային անհավասարության իրավիճակում, որին, դժբախտաբար, մենք այսօր ականատես ենք լինում։ Սրանով մենք հետապնդում ենք նպատակ ցույց տալու, որ միայն կանանց և տղամարդկանց միասնական ներգրավվածությունը կարող է առաջխաղացում ստեղծել կանացի և տղամարդկային սկզբունքների միջև աստվածային հավասարակշռության վերականգնման գործընթացում։ Սա մարդկության բարգավաճման ու առաջընթացի միակ ճանապարհն է։
Ներկայացումը հանդիսատեսին կփոխանցի արականի և իգականի միջև վաղուց անցյալում մնացած բնական հավասարակշռության զգացողությունը, կստիպի սուզվել ճնշումի և համաստեղծման (ներկայիս հասարակությունը) այս մութ ժամանակներում և հավանաբար, յուրաքանչյուրի մոտ կառաջացնի բեկման անհրաժեշտությունը՝ տեսնելով այն մեծ ներուժը, որ կա և՛ կանանց և՛ տղամարդկանց ազատագրման համար։

Ինդիրա Ռեյեսը՝ ժամանակակից պարուհի Կուբայից, մարմնավորում է սուրբ կանացիությունը ժամանակների միջով։ Զգայական հաճախականությունների՝ ձայնի հեղինակ` Վարտեն Ոֆ Գոդոթ, հագուստի դիզայն՝ Ալբերտ Գրիգորյանի, զարդերը՝ Նատալի Սևիկյան։

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է։

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register