ԷԿՈՆԵՐԴՐՈՒՄ

ari

Մարդու համար ամենացանկալի կենսամիջավայրը  էկոլոգիապես մաքուրն է: Արդյունաբերության զարգացումը, սակայն, գրեթե ամենուրեք խնդիրներ է հարուցում, որոնք տարբեր երկրներ տարբեր  չափով են լուծում՝ կախված սեփական զարգացվածության աստիճանից  ու  առկա հնարավորություններից: Կանաչ էկոլոգիան  գնալով ավելի ու ավելի շատ է մարդկության համար գերխնդիր դառնում. կա հստակ գիտակցություն, որ այն պետք է լինի առաջնային բոլոր տնտեսությունների համար, սակայն այն կյանքի կոչելն իրականում այնքան էլ դյուրին չէ:

Հայաստանի նման երկրի համար՝ առավել ևս: Այն պե՞տք է արդյոք առաջնային լինի՝ զարգացող երկրի տնտեսության  համար՝ նրանում առկա շատուշատ խնդիրների դիտանկյունից: Շատ հեշտ է ասել, որ արևային, հողմային կամ այլ էներգիայի տեսակները արդյունավետ են, բայց դրանք նաև թանկ են ու մեկնարկային  ներդրումների մեծ ծավալ են պահանջում: Ավելին, դրանք հետ են վերադառնում տասնյակ տարիների ընթացքում միայն: Եթե լինենք անկեղծ, ապա  հարկ է նկատել, որ կանաչ ու խնայողական էներգիա է սպառում այն հասարակությանը, որտեղ երկարատև ներդրումներ են արվում: Նման ներդրումները բերում են նավթից ու  գազից  կախվածության նվազեցման, հասանելի դարձնում   մաքուր էներգիան:

Մեկ այլ հարց է ծագում. ու՞մ կամ ինչ գումար պետք է ներդրվի կանաչ էներգետիկ ծրագրերում: Առաջինն անշուշտ կհիշեք կառավարությանը: Այդ դեպքում ինչու պետք էսուղ բյուջեից մեծ ծախսեր ուղղվեն այդ ոլորտ, երբ առաջնահերթ ու անհետաձգելի են ասենք կրթական խնդիրները, սոցիալականն ու առողջապահականը:

Արդյո՞ք Հայաստանի  քաղաքացիների համար նախընտրելի կլինի բյուջետային ծախսերը ներդնել էներգախնայող ծրագրերում, քան տրամադրել ավելի լավ փողոցներին ու կենսաթոշակներին: Իսկ գործարարներն ու ընդհանրապես մասնավոր հատվա՞ծը. նրանք այդ հարցում շահագրգիռ կողմ կարո՞ղ են լինել:

Կարծում եմ, որ պետություն-մասնավոր հատված համագործակցությունն ու համատեղ ներդրումը կարող է որոշակի արդյունք տալ: Հարկ է խստացնել նաև աղտոտման գերազանցման համար նախատեսված պատժամիջոցները:

Այսօր ակնհայտ է, որ հենց խոշոր արդյունաբերական ու զարգացած երկրներն են նպաստում մթնոլորտի աղտոտմանն ու կլիմայի փոփոխությանը՝ օրինակ, Չինաստանն ու ԱՄՆ-ն: Կարող ենք ասել՝ մենք  փոքր երկիր ենք համեստ տնտեսությամբ ու մեր արտանետումները ավելի քիչ են: Ու նաև հայերը չէ, որ սկսել են այդ փոփոխությունը: Ուրեմն ինչու հայերը պետք է , ինչու՞ միանան էներգախնայողության հայտարարված արշավին՝ այդ ամենը կյանքի կոչելով այլ ոլորտների համար նախատեսված ծախսերի կրճատման հաշվին: Չէ որ մենք ընդհանուր տուն ունենք ու դա մեր մոլորակն է: Ավստրալիան ու Կանադան այնքան զարգացած են, որ կարող են իրենց թույլ տալ առաջնային համարել էներգախնայող լամպերը: Իսկ ո՞ր տարբերակն է անհրաժեշտ ընտրել. վճարել փոքր-ինչ ավել գումար էներգախնայող լամպ գնելու և այդպիսով    այս «գործում» ներդրում կատարելու և կառավարությանն ինչ-որ կերպ օժանդակելու, թե նույն այդ գումարը կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար:                              Սակայն վաղ  թե ուշ մենք էլ պետք է մտածենք կանաչ էներգիայի ու էկոլոգիայի մասին, որովհետև  դրա ժամանակն առավել քան հիմա է:

Սիրով՝ ձեր Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register