ԽՈՒԼԵՐԻ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆ (Ժես­տե­րի աշ­խար­հը՝ Զու­բեյ­դա Մե­լիք­յա­նի մա­տուց­մամբ)

j

Պաշ­տո­նա­կան  վի­ճա­կագ­րութ­յան հա­մա­ձայն, լրիվ խլութ­յան դեպ­քեր կյան­քում հազ­վա­դեպ են հան­դի­պում։ Խու­լե­րի  գե­րակ­շիռ մա­սի մոտ այս կամ այն չա­փով պահ­պան­վում են լսո­ղութ­յան հետ­քե­րը, ո­րի  շնոր­հիվ  էլ նրանք կա­րո­ղա­նում  են լսել շատ բարձր ձայ­ներ,եր­բեմն ան­գամ տար­բե­րա­կել ո­րոշ  ծա­նոթ բա­ռեր։ Խլութ­յան հիմ­նա­կան  պատ­ճա­ռը վա­րա­կիչ մի շարք  հի­վան­դութ­յուն­նե­րի (ցե­րեբ­րոս­պի­նալ մե­նին­գի­տի,  գրի­պի, խո­զու­կի, կարմ­րու­կի, քու­թե­շի) հետևանք՝ ներ­քին  ա­կան­ջի և լսո­ղա­կան նյար­դի ախ­տա­բա­նա­կան խա­թա­րում­ներն են։ Դրանք կա­րող են ա­ռա­ջա­նալ նաև ու­ժեղ  աղ­մու­կից, և մկնդե­ղից, սնդի­կից ու կա­պա­րից թու­նա­վոր­վե­լիս։  Խլութ­յու­նը  կա­րող  է լի­նել նաև  բնա­ծին,ին­չը    ժա­ռան­գա­կան  գոր­ծոն­նե­րի  կամ  զար­գա­ցող պտղի վրա վա­րակ­նե­րի ազ­դե­ցութ­յան հետևանք է։ Բոր­բո­քա­յին պրո­ցես­նե­րի և օ­տոսկ­լե­րո­զի դեպ­քում լսո­ղութ­յան լա­վա­ցու­մը եր­բեմն հնա­րա­վոր է վի­րա­բու­ժա­կան մի­ջամ­տութ­յամբ։

ԺԵՍ­ՏԵ­ՐԻ ԼԵԶ­ՎԻ ԾԱ­ԳՈՒ­ՄԸ

Ժես­տե­րի լե­զուն պայ­մա­նա­կան նշան­նե­րի, դի­մա­խա­ղի, ձեռ­քե­րի  շարժ­ման և մատ­նա­խո­սութ­յան հա­մա­կարգ է: Ա­ռան­ձին  բա­ռե­րից   զատ՝ ժես­տե­րը կա­րող են նաև     ամ­բող­ջա­կան  միտք  կամ բա­ռա­կա­պակ­ցութ­յուն ար­տա­հայ­տել: Ժես­տե­րի լեզ­վի  մա­սին  մեզ հա­սած ա­ռա­ջին տե­ղե­կութ­յուն­նե­րը վե­րագր­վում  են 17-րդ ­դա­րին: Հա­յե­րեն   ժես­տե­րի  լե­զուն  ստեղծ­վել է 1960թ., հե­ղի­նա­կը սուր­դո­ման­կա­վարժ, ման­կա­վար­ժա­կան գի­տութ­յուն­նե­րի թեկ­նա­ծու   Վա­չա­գան Խա­լաթ­յանն է:                Այս յու­րօ­րի­նակ լեզ­վի մա­սին է զրույ­ցը՝ ժես­տե­րի լեզ­վի ա­ռա­ջին ու­սու­ցիչ, թարգ­մա­նիչ, հե­ռուս­տա­հա­ղոր­դում­նե­րի  թարգ­մա­նիչ, ժես­տե­րի լեզ­վի բա­ռա­րա­նի հե­ղի­նակ  Զու­բեյ­դա Մե­լիք­յա­նի հետ:

 – «Խու­լե­րի  հայր»  մե­ծար­մանն ար­ժա­նա­ցած  Շառլ  Դե­լե­պեն, 1760թ.  Ֆրան­սիա­յում բա­ցեց լսե­լու ու­նա­կութ­յու­նից  զուրկ  ան­ձանց հա­մար նա­խա­տես­ված ա­ռա­ջին դպրո­ցը, որ­տեղ ժես­տերն օգ­տա­գործ­վե­ցին որ­պես ու­սուց­ման մե­թոդ: Իսկ Հա­յաս­տա­նում  ա­ռա­ջին ան­գամ ո՞վ  և ե՞րբ­ է  հիմ­նադ­րել  խու­լե­րի  դպրո­ցը:

– Ժես­տե­րի լեզ­վի ու­սու­ցու­մը հա­յե­րեն սկսվել է 2001 թվա­կա­նից՝ Նոր­քի հա­տուկ կրթա­հա­մա­լի­րում՝  Ա­շոտ  Ա­վե­տիս­յա­նի  նա­խա­ձեռ­նութ­յամբ:  Հենց նրա՝ այդ մե­ծա­պա­տիվ ման­կա­վար­ժի շնոր­հիվ ժես­տե­րի լե­զուն նե­րառ­վեց ու­սում­նա­կան պլա­նում: Չխո­սել այդ շնոր­հա­կալ ձեռ­նար­կի ու նրա հե­ղի­նա­կի մա­սին,ուղ­ղա­կի հնա­րա­վոր չէ:

 – Աշ­խար­հում  լսե­լու  ու­նա­կութ­յու­նից   զուրկ  70  մի­լիո­նից  ա­վե­լի  մարդ  է  ապ­րում:   Հե­տաքր­քիր է,իսկ Հա­յաս­տա­նում  քա­ղա­քա­ցի­նե­րի քա­նի՞ տո­կոսն  է խուլ: Նրանք բո­լորն էլ օ­ժան­դակ օգ­նութ­յուն ստա­նո՞ւմ­ են:

– Ցան­կա­ցած պե­տութ­յան բնակ­չութ­յան 0,1% խուլ է: Խնդիրն այլ տեղ է: Մենք ստի­պում  ենք խու­լե­րին  հար­մար­վել մեզ, մինչ­դեռ  պետք է հա­կա­ռա­կը լի­ներ: Հա­ճախ է խոս­վում մարդ­կանց հա­վա­սար ի­րա­վունք­ներ տա­լու անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին, սա­կայն ի­րա­կա­նում շատ քիչ բան է ար­վում այս կար­գա­խո­սը կյան­քի կո­չե­լու հա­մար: Ին­չու մենք՝ լսող­ներս, պետք է հեշ­տաց­նենք մեր կյանքն ա­մեն հար­ցում, իսկ  նրանք չպետք է կի­րա­ռեն ժես­տե­րի լե­զուն: Հնուց ան­տի, այդ վի­ճա­բա­նութ­յու­նը ե­ղել է: Մի մա­սը մեր­ժում է Ժես­տե­րի լեզ­վի կե­ցութ­յան ի­րա­վուն­քը, մի մասն էլ այն հա­մոզ­մանն է, որ այդ­պես հեշ­տա­նում է կյան­քը: « Խու­լը հաշ­ման­դամ է դառ­նում  այն ժա­մա­նակ, երբ նրան ար­գե­լում  են խո­սել ժես­տե­րի լեզ­վով», մի ա­ռի­թով նկա­տել է Լի­զա Կաու­պի­նեն: Ցան­կա­ցած ծնող ցան­կա­նում է, որ իր  ե­րե­խան խո­սի, սա­կայն նրան խո­սել ստի­պե­լը մեր­ժե­լի է, մեկ է, նա է­լի խոս­քի  հետ կապ­ված խնդիր է ու­նե­նա­լու, նրա խոս­քը հաս­կա­նա­լի չի լի­նե­լու  լսող­նե­րի  հա­մար: Ե­թե ես չեմ տես­նում՝ տես­նե­լու  հա­մար ակ­նոց եմ դնում, ե­թե  չեմ քայ­լում, դի­մում եմ հա­տուկ  սար­քե­րի  օգ­նութ­յա­նը, նույնն էլ դե­րա­կա­տա­րութ­յունն էլ վե­րա­պահ­ված է ժես­տե­րի լեզ­վին: Ժես­տը խուլ մար­դու մայ­րե­նի լե­զուն է: Նա  աչ­քե­րով է լսում, աչ­քե­րով է ըն­կա­լում աշ­խար­հը, նրա   մտա­ծո­ղութ­յու­նը ժես­տա­լեզ­վա­յին է: Լսող մար­դիկ ան­գամ կի­րա­ռում են ժես­տեր, զգաց­մունք­ներն ար­տա­հայ­տե­լու  հա­մար ան­կախ  ի­րեն­ցից դի­մում  են  ժես­տե­րին:

–  Տա­րի­ներ  ա­ռաջ  հե­ռուս­տա­հա­ղոր­դում­ներն  ու­ղեկց­վում  էին  մատ­նա­խո­սութ­յամբ: Ին­չու՞ այժմ չկա դա: Ի՞նչը խո­չըն­դո­տեց:

– Այդ նա­խա­ձեռ­նութ­յու­նը  Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նինն էր, ում ան­չափ շնոր­հա­կալ ենք: Սա­կայն այժմ չկա մաս­նա­գետ­նե­րի հա­մար նա­խա­տես­ված դպրոց, որ­տեղ մա­քուր գրա­կան խոսք կդա­սա­վանդ­վի: Հա­ղոր­դում­ներն անհ­րա­ժեշտ է, որ լի­նեն  մա­քուր՝ դրան   գու­մա­րած  դի­մա­խա­ղը: Ժես­տերն  այժմ խառն են՝ գրա­կա­նի հետ ներ­կա­յաց­վում են  ժար­գո­նա­յին,  օ­տա­րա­լե­զու ժես­տեր: Հա­տուկ կենտ­րոն  է անհ­րա­ժեշտ, որ­տեղ  այս խնդրին  լու­ծում  կտրվի, ինչ­պես  որ Ա­մե­րի­կա­յում է: Սա մեծ խնդիր է: Խու­լե­րի հա­մայն­քը այս հար­ցով շատ է դի­մել ի­րա­վա­սու­նե­րին, սա­կայն մի շարք պատ­ճա­ռա­բա­նութ­յուն­ներ են բեր­վել: Առ­կա բա­ցը լրաց­նե­լու հա­մար խու­լերն ար­դեն օգտ­վում  են բա­ցա­ռա­պես  հա­մա­կարգ­չից, որ­տեղ   տե­ղե­կատ­վութ­յուն ստա­նա­լու և  նոր ըն­կեր­ներ  ձեռք բե­րե­լու  հնա­րա­վո­րութ­յունն ա­վե­լի  մեծ է: Ան­կեղծ ա­սած, ես կա­րո­տում եմ էկ­րա­նի ինձ հատ­կաց­ված այն փոք­րիկ անկ­յու­նին: Ե­թե կյանքս վերս­տին ապ­րե­լու հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­նա­յի, կա­նեի այն, ինչ ա­րել եմ և դեռ պատ­րաստ եմ ա­նե­լու:

 – Հայտ­նի է, որ ժես­տե­րի լեզ­վի մաս­նա­գետ­նե­րը Հա­յաս­տա­նում  ա­նա­սե­լի քիչ են: Ինչ­պի­սի՞ն­ է նրանց  հան­դեպ  վե­րա­բեր­մուն­քը:

– Ցան­կա­ցած լեզ­վի թարգ­ման­չին  վճա­րում են, իսկ  ժես­տե­րի  լեզ­վի  թարգ­ման­չի վրա,ինչ­պես ա­սում են՝ «ոտ­քերն  են մաք­րում»: Մինչ­դեռ մեր մաս­նա­գի­տութ­յունն  ա­մե­նադժ­վա­րին­նե­րից   մեկն է աշ­խար­հում ( դժվար մաս­նա­գի­տութ­յուն­նե­րի  ցան­կում   երկ­րորդ, թե եր­րորդ  տե­ղում է): Ժես­տե­րի լեզ­վի թարգ­մա­նի­չը  պետք է  այլ  լե­զու­նե­րի  թարգ­մա­նիչ­նե­րի  հետ  հա­վա­սար ի­րա­վունք­ներ ու­նե­նա : Նա ոչ թե սուր­դո­թարգ­մա­նիչ է, այլ՝ ժես­տե­րի լեզ­վի թարգ­մա­նիչ:

 – Տրտունջ­ներ կան, թե  շատ  բա­ներ հա­սա­նե­լի չեն  խու­լե­րին: Դա կապ­ված է նրանց հո­գե­բա­նա­կան թե­րար­ժե­քութ­յա՞ն, թե՞ լսող   մարդ­կանց   կող­մից  ան­տես­ված ու մե­կու­սաց­ված լի­նե­լու հետ:

– Խուլն  ա­սում է. «Աշ­խարհն իմ  փոք­րիկ պա­տու­հա­նից»: Այն, ինչ  լսում  է  խու­լի հո­գին, ցան­կա­ցած լսող կցան­կա­նար լսել դա, լի­նել այդ աշ­խար­հում: Իմ ներ­սում կա եր­կու մշա­կույթ՝  լսող­նե­րի և չլսող­նե­րի:  Այն, ինչ լսում, տես­նում է խուլն աչ­քե­րով, հրաշք է:     Տես­նե­լով  նա կա­րո­ղա­նում է շատ  ա­վե­լին  ի­մա­նալ, քան մնաց­յա­լը: Շատ ա­շա­կերտ­ներ ու­նեմ, ով­քեր ժես­տե­րի լե­զուն սո­վո­րե­լուց հե­տո խոս­տո­վա­նել են, որ մեծ բան է ի­րենց մեջ փոխ­վել: Խու­լե­րի աշ­խար­հին ծա­նո­թա­նա­լուց հե­տո հաս­կա­նում ես, թե ինչ­քան շատ բան ու­նես ի վե­րուստ տրված, ո­րը չես կա­րո­ղա­ցել մինչ այդ գնա­հա­տել: Խու­լը եր­բեք սահ­մա­նա­փակ չի, նրա աշ­խարհն ա­ռատ է: Նա  վա­խե­նում  է  միայն   չհաս­կաց­ված լի­նե­լուց: Խու­լե­րի աշ­խար­հում չկա սուտ ու կեղ­ծիք, ինչ որ շատ է լսող­նե­րի աշ­խար­հում: Ոչ թե խու­լե­րի  աշ­խարհն  է սահ­մա­նա­փակ, այլ՝ լսող­նե­րի­նը: Դուրս  ե­կեք  այդ կա­ղա­պար­ված կյան­քից, վա­յե­լեք   կյան­քը, ա­րեք այն, ինչ ու­զում եք, հա­նեք դի­մակ­նե­րը, ի­րա­կա­նաց­րեք ցան­կութ­յուն­նե­րը, մի  խեղ­դեք  ձեզ: Մուտք  գոր­ծեք խու­լե­րի աշ­խարհ և տե­սեք կյան­քի գե­ղեց­կութ­յու­նը, բա­ցա­հայ­տեք  ինք­ներդ  ձեզ: Ես խու­լե­րի աշ­խար­հում ինձ ա­զատ եմ զգում և ա­նում եմ այն, ինչ ու­զում եմ: Ես 59 տա­րե­կան եմ, բայց ցան­կա­նում եմ թռչկո­տել, եր­գել­…Իսկ ին­չու՞ չա­նեմ, վատ բան չեմ ա­նում. ապ­րում եմ:

–  Բա­ցա­կա­յում են խու­լե­րի   հա­մար նա­խա­տես­ված կրթօ­ջախ­ներն  ու  նրան­ցում  դա­սա­վանդ­վող հա­տուկ կրթա­կան ծրագ­րե­րը: Ի՞նչն­ է պատ­ճա­ռը:

– 90-ա­կան­նե­րից  ի վեր ժես­տե­րի  լե­զուն  ամ­բողջ  աշ­խար­հում՝  լսող­նե­րի   հա­մար  դա­սա­վանդ­վում  է որ­պես  ընտ­րո­ղա­կան, խու­լե­րի  հա­մար՝ իբրև մայ­րե­նի լե­զու: Ե­րե­խա­նե­րը բո­լո­րը տի­րա­պե­տում են ժես­տե­րի լեզ­վին, ինչն էլ նպաս­տում է ծնող­նե­րի ինք­նագ­նա­հա­տա­կա­նի բարձ­րաց­մա­նը:

– Աշ­խա­տանք:

– Չեն   ըն­դու­նում   աշ­խա­տան­քի:  Տես­նում են  խուլ է, ա­սում   են՝ ինչ­պես  խո­սեն նրանց հետ, ինչ­պես ձայն տան նրանց: Դա պատ­ճառ  չէ, ի­հար­կե: Հիա­նա­լի, պար­տա­ճա­նաչ, կո­կիկ աշ­խա­տանք  կա­տա­րող  մաս­նա­գետ­ներ  կան, ո­րոնց  միայն  այդ պատ­ճա­ռով աշ­խա­տանք չեն տա­լիս:

 – Միաս­նա­կան  ծրագ­րեր, մի­ջո­ցա­ռում­ներ, փա­ռա­տո­ներ կազ­մա­կեր­պու՞մ  են, որ­տեղ հնա­րա­վո­րութ­յուն կլի­ներ ի­րենց  ա­ռա­վե­լութ­յուն­ներն  ի ցույց  դնել:

– 2006  թվա­կա­նին  Տեր Ե­սա­յի քա­հա­նա Ար­թեն­յա­նի ջան­քե­րով՝  Սուրբ  Եր­րոր­դութ­յան  ե­կե­ղե­ցում  ձ­ևա­վոր­վեց խու­լե­րի  և լսող­նե­րի  հա­մայն­քը, ո­րը  դար­ձավ նրանց  մա­սին  ի­րա­զե­կե­լու հար­թակ: Լսող­նե­րին  ժես­տե­րի լե­զուն սո­վո­րե­լու, պա­տա­րագ­ներն ու քա­րոզ­նե­րը ժես­տե­րի լեզ­վով թարգ­ման­ված տես­նե­լու, ժես­տա­խոս­նե­րի  հետ շփվե­լու հնա­րա­վո­րութ­յուն  տրվեց : Տեր Ե­սա­յին բա­ցեց նաև մնջա­խա­ղի թատ­րոն, խու­լե­րին մաս­նա­գի­տութ­յուն­ներ սո­վո­րեց­րեց:  Ար­դեն մի քա­նի տա­րի է, ինչ նրանք  խու­լե­րի մի­ջազ­գա­յին օ­րը տո­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն ու­նեն: Լսող­նե­րը սի­րա­հար­վե­ցին ժես­տե­րի լեզ­վին և խու­լե­րին: Այս հա­մայն­քը   կա­րո­ղա­ցավ  ա­պա­ցու­ցել, որ  խուլ մար­դը կա­րող է ա­մեն ինչ: Այդ­պի­սի մի վառ օ­րի­նակ է Գ­ևորգ Պո­ղոս­յա­նը, ով Երևա­նի թատ­րո­նի  և  կի­նո­յի   պե­տա­կան ինս­տի­տուտ  ըն­դուն­վեց   բա­ցար­ձա­կա­պես գե­րա­զանց գնա­հա­տա­կան­նե­րով: Նա կլի­նի ա­ռա­ջին չլսող դե­րա­սա­նը:

 – Եվ վեր­ջում. ի՞նչ ­կա­սեք նրանց ա­նու­նից:

– Մենք  ու­նենք   չհաս­կաց­ված լի­նե­լու  խնդիր և դա  ա­մե­նադժ­վար բանն է: Պար­զա­պես պետք է, որ լսող­նե­րը ո­րոշ ժա­մա­նա­կով դառ­նան խուլ, ո­րից հե­տո կհաս­կա­նան, կսի­րեն,   կբա­ցա­հայ­տեն  չլսող­նե­րի   աշ­խար­հը: Լի­նեմ կա­րել­վույն չափ  ան­կեղծ ու իմ խոսքն ա­վար­տեմ Հե­լեն Քել­լե­րի տո­ղե­րով. «Ա­մե­նա­գե­ղե­ցիկ բա­նե­րը դու ո՛չ ­կա­րող ես տես­նել, ո՛չ ­շո­շա­փել, ո՛չ լ­սել. այդ ա­մե­նը դու կա­րող ես զգալ միայն սրտով»:

 

Գոյ

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register