ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՀԱՅԱԶԳԻ ԳՈւՐՈւՆ

khajak

Խաժակ Քելեջյանը ստեղծել է աշխարհում առաջին յոգայի օնլայն կենտրոնը: ԱՄՆ-ի նորաձևության ոլորտի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկի՝ հայազգի Խաժակ Քելեջյանի կողմից ստեղծված «Inscape» հավելվածը հնարավորություն է տալիս մեդիտացիայով զբաղվել օնլայն:

« «Inscape» նախագիծը բազմապլատֆորմ մեդիտացիայի առաջին բրենդն է, որը կազմված է 5000 քմ մակերես ունեցող ինովացիոն ստուդիայից՝ Մանհեթընում, և IOS համակարգի համար նախատեսված ինտերակտիվ հավելվածից՝ «Headspace»-ից» ,- գրում է ամերիկյան նորաձեւության հայտնի ամսագրերից «WMagazine»-ը:

43-ամյա Խաժակ Քելեջյանը ոչ միայն պրոյեկտի գաղափարի հեղինակն է, այլև մեդիտացիայի կենտրոնի գլխավոր գուրուներից մեկը:

Քելեջյանը սկսել է յոգայով եւ մեդիտացիայով զբաղվել 10 տարի առաջ, երբ ամերիկյան նորաձևության ինդուստրիայում իր կարիերայի գագաթնակետում էր: Իր գործունեության ընթացքում Քելեջյանը զբաղեցրել է Նյու-Յորքի հեղինակավոր բրենդներից մեկի գլխավոր տնօրենի պաշտոնը: Նրա կողմից ստեղծված «Intermix» նորաձև հագուստների ցանցը 2010թ-ին ակտիվորեն ընդլայնվում էր և մրցակցում Ամերիկայի խոշոր ապրանքանիշերի հետ»,- հաղորդում է «WMagazine»-ը:

Մեդիտացիայով տարվելով՝ Քելեջյանը որոշում է հեռանալ նորաձևության աշխարհից եւ ամբողջովին փոխել իր կյանքը: 2012թ-ին ամերիկահայ գործարարը որոշում է130 մլն դոլարով վաճառել իր «Intermix»  ընկերությունն ամերիկյան հայտնի «GAP» բրենդին եւ ամբողջությամբ նվիրվել յոգային:

Արդեն 2016թ.-ին Խաժակ Քելեջյանը ստեղծում է աշխարհում առաջին հավելվածը՝ «Inscape»-ը , որը հնարավորություն է  տալիս մեդիտացիայով զբաղվել՝ օգտագործելով սեփական սմարթֆոնը: Քելեջյանի մեդիտացիայի կենտրոնն առաջարկում է 88 րոպե տևողությամբ մեդիտացիոն կուրսեր, որոնք  հասանելի են հավելվածում եւ մեծ տարածում ունեն թե՛ ԱՄՆ-ում, թե՛ դրա սահմաններից դուրս:

Թարգմանությունը՝ Տաթևիկ Սարգսյանի

Աղբյուր՝ http://rusarminfo.ru/

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register