ԿԱՐԵՆ  ԱՆՏԱՇՅԱՆ. CIRCUS  MAXIMUS

3

Մոբունտուն Կոնգոյից Երևան էր փախել, որ Բանանցում ֆուտբոլ խաղա,

բայց չվերցրին ու հիմա շինարարության վրա տուֆ քար է կրում

ու Սևո երջանիկ մականունը:

Իսկ Արմանը թռել է Մոսկվա, քանի որ Երևանում ազատ սեքս չկա:

Մոսկվիչկա Մաշան էլ Բոսթըն է մեկնել,

որ ծեր մագնատի հետ ամուսնանա

ու դառնա Մարիա Ադամս Հյուսթըն:

Չաղ ու բախտավոր իր կենցաղից

Նյույորքցի Սմիթը հեռացել է Տիբեթ,

որ վերագտնի կյանքի համն ու հոգևորի ուղին:

Նեպալցի Ռամը, իր Գանջա հոր հինգերորդ որդին՝

այդ դուբայաբնակ խորամանկ տաքսիստը – երազում է պսակվել

կապուտաչյա ու սպիտակամորթ եվրոպացու հետ

մինչդեռ բանից անտեղյակ այդ խորհրդավոր Աֆինը

ահա Մարսելից կհասնի Արլին՝

բացահայտելու իմպրեսիոնիզմի ծննդյան գաղտնիքը:

 

– Մենք բոլորս եկվորներ ենք, եղբա՜յր,

և մի օր մեկ է գնալու ենք այստեղերից էլ,-

մխիթարեցի ես նրան,

որ գթա ու քաղաք տանի մեզ մթին արվարձանից:

***

Ապրիլից հունիս,

հունիսից օգոստոս,

օգոստոսից նոյեմբեր

ու նոյեմբերից ապրիլ

  • հանդիսատեսի խնդրանքով» հա երկարացվում են
  • Շապիտո կայսերական կրկեսի» հյուրախաղերը Երևանում,

որն իրականում բավարար գումար չի վաստակում

այստեղերից ի վերջո ռադ ըլնելու համար:

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register