ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ ՍԱՐԱԼԱՆՋԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ

Երևանի արտաքին լուսավորության ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով պայմանավորված՝ մարտի 3-ին՝ ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: