ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ ԱՎԵԼԻ ԽԵԼԱՑԻ

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ ԱՎԵԼԻ ԽԵԼԱՑԻ

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ ԱՎԵԼԻ ԽԵԼԱՑԻ Իսկապես, ինչու՞ են տղամարդիկ գերիշխումնույնիսկ այն ոլորտներում, որոնք մարմնի ֆիզիկական կարողությունների հետ կապ չունեն ¥արվեստներ, գիտություն, ինտելեկտուալ խաղեր¤: Ամենափոքր տարիքից բոլորը հաճույքով խրախուսում են աղջիկների հաջողությունները, նրանց գովում են ձեռքբերումների համար: Սակայն ոչոքչի անդրադառնում, որ աղջիկների հաջողությունների մասին խոսելիս նրանց համեմատում են լոկ… ուրիշ աղջիկների հետ: Հենց ամենասկզբից թե՛ ծնողները, թե՛ հասարակությունը տղաներին ու աղջիկներին չափում է տարբեր սանդղակներով: Նրանք չեն համեմատվում միմյանց հետ, ասես ի սկզբանե ենթադրվում է, որ աղջիկները զիջելու են տղաներին: Չեմվիճում, գուցեև այդպես է, բայց դրա «մեղավորը» հենց այդ նույն խտրական, «հովանավորչական» վերաբերմունքն է աղջիկների նկատմամբ: Հայտնի ճշմարտություն է. մարդն ուժեղանում է միայն ուժեղներիհետ մրակցելով: Մարդն աճ է ապրում, երբ անընդհատ դժվարացվում են նրա առաջ դրվող խնդիրները:Իսկինչպե՞ս պիտի «աճ» ապրեն կանայք, եթե նրանց համար առնձնացված են «ջերմոցային» պայմաններ, հորինված են գնահատման հատուկ սանդղակներ, ստեղծված են պայմաններ, որոնցումուժեղ մրցակիցներ ունենալու հնարավորությունն անգամ բացառված է: Պատկերացնու՞մ եք որևէ տղամարդու, որ կմասնակցի, օրինակ՝ «Հայաստանի կանանց շախմատի առաջնություն» պաշտոնական անվանումն ունեցող մրցությանը: Տղամարդկանց առաջնությունները կոչվում են «բաց», և իհարկե՝ կանայք տեսականորեն կարող են մասնակցել դրանց: Բայց ո՞վ է այն հայրը, այն մարզիչը, որհոգեբանորեն պատրաստ է աղջկան ուղարկել «բաց» մրցասպարեզ, հավատացած լինելով, որ հաղթանակի հույս անգամ չկա: Այդպիսի քայլերը պետք է սկսել վաղ մանկությունից, և այդպիսի դաստիարակություն երևի թե միայն հայրերն են ի զորու տալ: Օրինակն էլ կա: Ջուդիթ Պոլգարը տասնամյակներ շարունակ հաջողությամբ մրցակցում էր ուժեղագույն տղամարդ շախմատիստների հետ: Նրա ընտանիքը յուրատեսակ պատկերացում ուներ«հաջողության» մասին: Ջուդիթի հայրը երբևէ թույլչիտվել նրան մասնակցելու կանանց մրցաշարերի, համարել է, որ նա պիտիսովորիդիմակայել ուժեղներին: Եվ Պոլգարը հասել է, նա հաղթել է մոլորակի ուժեղագույններին՝ «բաց» դաշտում: Ուզում եմ ինձ ճիշտ հասկանաք. ես ֆեմինիստչեմ: Ես համոզված եմ, որ ընտանիքում գլխավորը տղամարդն է, և նա է բոլոր կարևոր որոշումները կայացնողը: Համոզված եմ, որ կինը պիտիկնոջպես հագնվի, լինի նուրբ և իգական:Սակայն գիտեմ նաև, որ առյուծիընտանիքը լիարժեք է, երբ իր կինն էլ առյուծ է, այլ ոչ թե կով: Սիրով՝ ձեր Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register