ԻՆՉ ՀԱԳՈւՍՏ ԿՐԵԼ ՀՐԴԵՀԻ ԴԵՊՔՈւՄ

2

Վերջին շրջանում Հայաստանի բնակչությանն ու բնությանը պատուհասած հրդեհների առատությունը հաշվի առնելով՝ «Ճամփորդը» շարունակում է ներկայացնել օգտակար հոդվածների շարք, որոնք կօգնեն ձեզ հրդեհներից առավելագույնս անվտանգ դուրս գալ:

Կրեք պաշտպանիչ հագուստ:

Կարևոր է կրել հագուստ, որը կպաշտպանի Ձեզ կայծերից, ծխացող փայտից և բարձր ջերմաստիճանից: Կարևոր է առավելագույնս ծածկել մաշկը: Խորհուրդ է տրվում անգամ 2 հագուստ հագնել իրար վրա: Խուսափեք կիպ հագուստ կրելուց:

Հագեք

  • ազատ հագուստ բնական կտորներից՝ բուրդ, խիտ բամբակ կամ ջինսային կտոր
  • երկարաթևք վերնաշապիկներ
  • տաբատ
  • ամուր կաշվե կոշիկներ առանց ճկվող մասերի (վերցրեք ոչ թե նորը, այլ արդեն կրած, “բացված” կոշիկը)
  • բրդե կամ բամբակյա գուլպաներ
  • լայնեզր գլխարկ
  • հաստ կտորից ձեռնոցներ
  • ակնոց աչքերը պաշտպանելու համար
  • երեսի դիմակ (ցանկալի է խոնավեցնել այն հնարավորության դեպքում)1

Երբեք մի հագեք

  • սինթետիկ հագուստ
  • մեկ կտորով զգեստ (շորիկ, կամբինիզոնչիկ և այլ թիթիզ բաներ)
  • կարճ թևքերով վերնաշապիկ
  • շորտեր
  • կիսաշրջազգեստ
  • սանդալներ, լաստեր

Անտառային հրդեհի դեպքում մինչ տնից հեռանալըը պետք է.

  • անջատել գազի, հոսանքի մատակարարումը
  • հնարավորության դեպքում ջուրը թողնել, որ հոսի
  • վարագուրյները հանել, կահույքը հեռացնել պատուհանների դիմացից
  • շատ ջուր խմել ջրազրկումից խուսափելու համար
  • ռադիոյի կամ համացանցի միջոցով հետևել պաշտոնական աղբյուրներին

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register