ՀԱՅՏՆԻ ԵՆ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈւՅՆ ՈւՍՈւՑԻՉԸ, ՏՆՕՐԵՆԸ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿԸ

4
 ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նոյեմբերի 12-ին կայացավ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

2018 թվականի «Տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Աշտարակի Արաքս Մուրադյանի անվան մանկապարտեզի դաստիարակչուհի Գոհար Արշակյանը, «Տարվա լավագույն տնօրեն» անվանակարգում հաղթել է Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան ավագ դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը, իսկ տարվա «Տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան համար 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նարինե Մեսրոպյանը:

Միջոցառման ընթացքում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի լավագույն զինվորների ուսուցիչներին պարգևներ հանձնեց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Ամփոփիչ հանրապետական փուլին այս տարի մասնակցել է 32 մանկավարժ` Հայաստանի 9 մարզերից, Երևանից և Կրթության ու գիտության նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններից:

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովները փակ քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-ին ամփոփել են արդյունքները և ընտրել հաղթողներին, որոնց անունները հրապարակվել են պարգևատրման արարողության ժամանակ:

Լուսանկարը՝ Photolur

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register