ԱՐՏԱՍՈՎՈՐ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ. ԴԺԲԱԽՏ ՍԻՐՈ ԹԱՆԳԱՐԱՆԸ 

tang3

 Թեև դժվար է դա պատկերացնելը, բայց այն գոյություն ունի և գտնվում է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում: «Դժբախտ սիրո թանգարան»-ում հանգրվանած ցուցանմուշները՝ ապերջանիկ ավարտ ունեցած սերերի երբեմնի խորհրդանիշներն են: Խիստ արտասովոր թանգարանը հիմնել է խորվաթ նկարիչների սիրահար զույգը:

2

2006 թվականին բաժանվելով իրարից նկարիչները հասկացել են, որ դժվար են համակերպվում բաժանությամբ պայմանավորված նոր իրավիճակին: Գիտակցելով, որ առանց այդ էլ տխուր իրավիճակը ավելի են ընդգծում անընդհատ մեկմեկու մասին հիշեցնող իրերը, նրանք սկսել են հավաքել դրանք:

4

Ձեռնարկին կարճ ժամանակ անց սկսում են միանալ նաև այլ մարդիկ՝ աշխարհի տարբեր անկյուններից: Նրանք զույգին են փոխանցում դժբախտ սիրո մասին վկայող խորհրդանշական առարկաներ: Ընթացքում դրանք այնքան են շատանում, որ թանգարան հիմնելու անհրաժեշտություն է առաջանում:

5

Վիճակագրության համաձայն, առարկաների մեծ մասը գալիս է Մեծ Բրիտանիայից, ինչը նշանակում է, որ մառախլապատ Ալբիոնում պետք է որ ամենաշատ կոտրված սրտերը լինեն։ Խորվաթիայում գործող թանգարանը մեծ հաջողություն է վայելում և շաբաթական ընդունում 1․000 այցելուի։ 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register