ԱՊԱԳԱՆ ԲԱԽՈՒՄ Է ԴՈՒՌԸ

1

Ինստիտուտցիոնալ համապատասխան լծակների օգնությամբ առաջընթաց սահմանող մի շարք գործոնների՝ ինովացիաների, կրթագիտական հենքերի, ՏՏ ոլորտի ձեռքբերումների մշակման ու ներդրման անհրաժեշտությանը նվիրված քննարկում էր օրերս ծավալվել «Մերգելյան» ակումբում:

«New Technology Education Fund (NTEF)» հիմնադրամի և «Technology and Science Dynamics» (TSD) ընկերության համատեղ ջանքերով կազմակերպված՝ «Բիզնեսի ուղղորդում. կառավարության և մասնավոր սեկտորի համագործակցություն» խորագրով քննարկմանը՝ ձեռներեցներից բացի նաև կառավարության ներկայացուցիչներ էին մասնակցում:

Մեկնարկող գործընթացի աշխուժացման շարժառիթը նոր հաստատված, արտոնություններ վերապահող օրենսդրական դաշտն է: ԱԺ կողմից ընդունված նոր օրենքով՝ սկսնակ ՓՄՁ-ներին մինչև 5 տարի ժամկետով հարկային որոշակի արտոնություններ են շնորհվում : Դրանց շնորհիվ վերջիններս ազատում են որոշ հարկերից:

Քննարկման ընթացքում Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանն ընդգծեց հատկապես հյուպատոսական գործունեության միջոցով ստացվող տեղեկատվության կարևորությունը, որը հնարավորություն կընձեռի ոչ միայն ավելի բաց լինել արտաքին ներդրումների համար, այլև ծանոթանալ պոտենցիալ գործընկերների հետ ու օգնել սկսնակ ձեռնարկություններին:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանն էլ հիմնական նպատակ հռչակեց՝ բիզնես պոտենցիալ ունեցող գաղափարների վերածումը շահութաբեր բիզնեսի: Կառավարության անդամները քննարկումը եզրափակեցին դրական մթնոլորտում՝ ուրվագծելով երկրի տնտեսական առաջընթացի իրենց տեսլականը:

Մելինե Աբրահամյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register