ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈւՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՐԱՐՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈւՅՑԸ

2

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը հրապարակել է Ամանորի եւ Սուրբ ծննդյան կապակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը, ըստ հաջորդականության: Այն ներկայացնում ենք ստորեւ.

Դեկտեմբերի 31

ժամը 24:00-ին – Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի

Հունվարի 1

ժամը 10:00-ին – Սուրբ Պատարագ (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում)

Հունվարի 5

ժամը 17:30-ին – Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ (Մայր Աթոռի միաբանությունն արարողություններին կմասնակցի Ս. Գայանե վանքում)

Հունվարի 6

ժամը 10:30-ին – Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի կարգ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում

Հունվարի 7

ժամը 10:30-ին` Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ (Մայր Աթոռի միաբանությունն արարողություններին կմասնակցի Ս. Գայանե վանքում):

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register