7 ՀԱՐՑ. ՍՈՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

1

 Խորագրի հյուրն է «Արվեստ Հայաստան» հիմնադրամի համադրող Սոնա Ստեփանյանը:

– Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

– Հայաստանի հարավում՝ Կապանից այն կողմ, կա Արծվանիկ անվանմամբ  մի գյուղ, որտեղից կարելի է ոլորապտույտ ճանապարհով բարձրանալ սարն ի վեր: Ամռանն այդտեղ բնությունը խիստ տարբերվում է գույների հագեցվածությամբ, ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան՝ փոքրիկ լճերով, որոնք իրականում միմյանցից հեռու են:

Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի նյարդայնացնում  է  Ձեզ:

– Երևանում խիստ զգացվում է այգիների, կանաչ հատվածների, ջրային տարածքների պակասը: Օրինակ՝ շատ կուզեի,որ շենքերի բակերում գազոն լիներ, որի վրա մարդիկ կարողանային նստել, պառկել, խաղալ…

 –Հենրիխ Մխիթարյանից, դուդուկծիրանխորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

– Հրաշալի կլիներ, եթե Հայաստանը ճանաչեին ոչ միայն որպես համեղ ջրի, ուտելիքի, տուրիզմի երկիր, այլև երկիր, որտեղ օրենքի գերակայություն կա. Հայաստանը լիներ գործող օրենքի երկիր:

Նշեք  Ձեր աշխարհընկալման վրա  նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Ռուսական դասական գրականությունն ընդհանրապես մեծ ազդեցություն է թողել իմ աշխարհընկալման վրա: Եթե ստիպված լինեմ ընտրել, կառանձնացնեմ Ֆեոդոր Դոստոևսկու «Преступление и наказание»(«Ոճիր և պատիժ») վեպը, թեև Դոստոևսկու ցանկացած գիրք կարող էի նշել: Երկրորդ գիրքը՝ Վլադիմիր Նաբոկովի «Приглашение на казнь»(«Մահապատժի հրավեր») վեպն է: Վերջերս կարդացած գրքերից կնշեմ ֆրանսիացի գրող Անտոնեն Արտոյի «Ван Гог. Самоубитый обществом»(«Վան Գոգ, հասարակության ինքնասպանը») ակնարկը:

 Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Այո, արվեստագետները: Բոլորին խորհուրդ եմ տալիս շփվել արվեստագետների հետ, հենց նրանցից եմ քաղում ուժ, ոգեշնչում: Եթե պատասխանեմ «Ի՞նչ է արվեստը» հարցին, կասեմ՝ «արվեստագետի զրույցն է ինքն իր հետ»: Այդ «զրույցին» ծանոթանալու պատիվն ունենալը՝ ահռելի արտոնություն է:

 –Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Կկառուցեի ժամանակակից արվեստի մեծ թանգարան, որտեղ հնարավոր կլիներ նաև գործնական հանդիպումներ անցկացնել, սրճարան այցելել, պարզապես հանգստանալ: Բացի այդ թանգարանը կաշխատեր գոնե մինչև 21:00-ն, եթե ոչ մինչև 22:00-ն: Վերադառնալով երկրորդ հարցին` կասեմ, որ տխրեցնող է թանգարանների աշխատանքային գրաֆիկը: Մարդիկ չեն հասցնում իրենց աշխատանքից հետո այցելել թանգարան և միակ հնարավորությունը մնում է ազատ օրերին այնտեղ այցելելը:

 – Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Խոսքի ազատությունը:

Գարեգին Ալեքսանյան  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register