7 ՀԱՐՑ. ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

2

Խորագրի հյուրն է իրանագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյան:

Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

– Ճիշտ է ծածուկ և անծանոթ անկյուն չէ, բայց վերջին ժամանակներս յուրովի եմ բացահայտել Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, Քոբայրը:

 –Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:

– Շատ է նյարդայնացնում կանաչ տարածքների ոչնչացումը: Երևանն այդ առումով շարունակում է մնալ աշխարհի ամենաաղտոտված քաղաքներից մեկը: Նյարդայնացնում է նաև շենքերի կցակառույցները:

 –Հենրիխ Մխիթարյանից, դուդուկծիրանխորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

– Հայաստանը կարող է աշխարհին ներկայանալ որպես առաջին քրիստոնեական երկիր, ինչի շնորհիվ տուրիստների մեծ հոսք կապահովվի: Մեր մշակութային ժառանգությունը կարող է լինել այդպիսի այցեքարտ, եթե պահպանվի ու հավուր պատշաճի ներկայացվի աշխարհում:

Նշեք  Ձեր  աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Էթել Լիլիան Վոյնիչի «Բոռ» վեպը հեղափոխական տղայի մասին,  որ մշտապես պայքարում է իր նպատակներին հասնելու համար: Ալեքսանդր Սոլժենիցինի «Գուլագ արշիպելագը» վեպը, որ պատմում է խորհրդային գուլագների, բռնաճնշումների մասին՝ որպես ականատես: Այս գրքից հետո ես նպատակ դրեցի պայքարել հոռի երևույթների դեմ, որպեսզի Հայաստանը լինի ժողովրդավարական, իրավական, նորմալ պետություն, ոչ թե գլորվի ավտորիտար, ամբողջատիրական համակարգի անդունդը: Երրորդ գիրքը՝ Միգել դե Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպն է:

 – Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Բարեբախտաբար մեր շրջապատում կան դրական լիցքեր փոխանցող բազմաթիվ մարդիկ, որոնք, չնայած այս ծանր պայմաններին, չեն դադարում մնալ լավատես: Շատ են արվեստի ոլորտի մարդիկ, որոնք կարողանում են դրական լիցքեր հաղորդել:

Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Երևանյան լիճն իր շրջակայքով կդարձնեի հանգստի գերժամանակակից գոտի: Նաև մի շարք ժամանակակից այգիներ, դելֆինարիում կկառուցեի:

 – Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Ինձ համար անկախության խորհրդանիշը Հայաստանի դրոշն է, որը մշտապես ծածանվում է միջազգային կառույցներում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլն:

Գարեգին Ալեքսանյան   

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register