ՖՈՒՏԶԱԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ՋԱԽՋԱԽԻՉ ՀԱՇՎՈՎ

Հունվարի 17-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց երկրորդ ընկերական հանդիպումը Լիբանանում՝ մրցելով ՍԺՀ (Սենտ-Ժոզեֆի համալսարան) Սպորտս 1875 ակումբի հետ: Մեր հավաքականը հաղթեց 7:1 հաշվով:
Գոլերի հեղինակներ դարձան Էդգար Կիրակոսյանը, Սարո Գալստյանը, Անդրանիկ Կարապետյանը, Սարգիս Մարգարյանը (2 գոլ), Խաչատուր Միքայելյանը և Տիգրան Վարդանյանը: