«Երեք երեկո հանճարի հետ Խաչատրյանի տանը»

afisha111-1

Ապրիլի 4-ին, 6-ին և 9-ին,Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենան երեք յուրօրինակ համերգային երեկոներ, որոնց ընթացքում Հայաստանում առաջին անգամ կկատարվեն Լյուդվիգ վան Բեթհովենի 10 սոնատները՝ գրված ջութակի և դաշնամուրի համար: Տասը սոնատ, որոնք հանճարեղ կոմպոզիտորի տասը մարգարիտներն են, նրա ստեղծագործական ուղու զարգացման ճանապարհի փայլուն վկայությունները: Տասը սոնատ որոնք իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում նրա սիմֆոնիաների, դաշնամուրային սոնատների, կվարտետների:

Ելույթ կունենան Գերմանիայի Դաշնությունից ժամանած երկու տաղանդավոր երաժիշտներ՝ դաշնակահարուհի Սոնա Բարսեղյանը և ջութակահարուհի Քսենյա Դուբրովսկայան:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register