Էջմիածնի հարևանությամբ գտնվող Մրգաստան գյուղում հունիսի 12-ին տեղացած ահարկու կարկուտից հետո ասես սուգ հայտարարված լիներ: Բնական տարերքը զրոյացրել, ջուրն էր լցրել ամիսների ընթացքում մարդկանց կատարած ծանր աշխատանքը: Գյուղում ասում էին, որ այսպիսի բան երբեք չէին տեսել, որ նման արհավիրք երբեք չէր եղել: 6 րոպե լորի ձվի չափ ու նույնիսկ ավելի խոշոր կարկուտ է տեղացել, ինչին էլ հաջորդել է անձրևախառն տեղատարափը:
Կարդալ ավելին