ԶԳՈՒՇԱՑԵՔ ՀՐԴԵՀԻՑ. Առաջիկա օրերին կրկին կրակի վտանգ կա

4

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:  ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ սեպտեմբերի 9-13-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը հիշեցնում է` հրդեհ չառաջացնելու համար ինչ քայլեր չպետք է անել: Առանձնահատուկ ուշադիր պետք է լինեն այն բնակիչներն և համայնքապետերը, որոնց համայնքների սահմաններում կան անտառապատ տարածքներ:

Հրդեհավտանգ ժամանակահատվածներում անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման համար արգելվում է`

վառել խարույկներ.

նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.

որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր.

ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում.

շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ.

ծխել և օգտվել բաց կրակից վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում.

կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում` տեղական իշխանությունների թույլտվությամբ).

արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու աշխատել որպես հրկիզող լինզաներ.

թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից) և այլն:

Կարևոր է իմանալ նաև անտառային հրդեհների ժամանակ կատարվելիք ճիշտ գործողությունները: Մասնավորապես, եթե հայտնաբերվել է հրդեհի փոքր օջախ, պետք է փորձել հանգցնել այն: Դրա համար անհրաժեշտ է օգտագործել սաղարթավոր ծառերի տեսակների կամ մատղաշ ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր կտոր: Կրակի եզրաշերտին կողքից` հրդեհի օջախի կողմը սահող հարվածներ հասցնել, ասես ավլելով, սրբելով կրակը: Ճյուղերը, կտորը յուրաքանչյուր հարվածից հետո շրջել, որպեսզի դրանք այդ ձևով սառչեն ու չայրվեն: Ոչ մեծ կրակը կարելի է տրորել ոտքերով, չթողնելով որ այն տարածվի ծառերի բներն ու սաղարթները: Մարելով փոքր հրդեհը կարելի է հեռանալ` միայն համոզվելով, որ կրակը նորից չի բորբոքվի:

Հրդեհաշիջման եղանակներին կարող եք ծանոթանալ այստեղ 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register