Զեբր թե՞ էշ

180726174929-01-painted-animal-zoo-exlarge-169 (1)

Ի՞նչ է պատկերված նկարում, զեբր, թե՞ էշ: Գազանանոցում ասում են, որ զեբր է, իսկ այցելուն ասում է, որ էշ:

Սա «գայլ ոչխարի մորթով» դարձվածքին նոր նշանակություն է տալիս. Կամ այս դեպքում, էշ՝ զեբրի գծերով:

Կահիրեում գտնվող գազանանոցին մեղադրում են այն բանի համար, որ հաճախորդներին փորձել են խաբել՝ ներկելով էշին զեբրայի գույներով:

18-ամյա Մահմուդ Սարհանը ասել է, որ Միջազգային այգում գտնվող նոր բացվող սրբավայրն էր այցելում, երբ նկատեց տարօրինակ արտաքինով կենդանի: Կենդանու դեմքին գտնվող սև ներկը հալվել էր, իսկ ականջները զեբրայի ականջների չափսին համապատասխան չէին: Իր ֆեյսբուքյան էջում նկար տեղադրելուց հետո այն լայն տարածում ստացավ:

Գարդենս փրոջեքթի տնօրեն Մուհամեդ Սուլթանը ժխտել է այդ փաստը: Նա նաև նշել է, որ կենդանիներին լավ խնամում են և պարբերաբար հետազոտում: Նկարները նայելով, կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ընկերության առաջնորդը ասել է, որ կենդանուն լավ չեն խնամել, քանի որ էշի վրա ներկանյութեր փչելով՝ նրա մոտ կարող են առաջացնել ալերգիա:

Թարգմանությունը՝ Տիգրանուհի Գրիգորյանի

Նյութի աղբյուր՝ CNN 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register