ԶԲՈՍԱՇՐՋՈւԹՅԱՆ ՆՈՐ ՏԵՍԱԿ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ՝ ՁԿՆՈՐՍՈւԹՅՈւՆ

cover

Հայաստանում զբոսաշրջության ավանդական ձևերին զուգահեռ զարգանում են նաև ոչ ավանդական կամ մեր երկրում այնքան էլ տարածում չունեցող ձևերը: Լեռնամագլցումների, արշավների ու տարաբնույթ փառատոններին զուգահեռ ոլորտի փորձառուները զբոսաշրջիկներին են առաջարկում են նաև ժամանցի կազմակերպման այլ ձևեր:

2

Ձկնորսության սիրահարներն այսուհետ կարող են արշավները համադրել ձկնորսության հետ: Լեռնային ուղեկցորդ Էդգար Նավասարդյանի խոսքով՝ ձկնորսության ծառայություններ առաջարկելու միտքը առաջացել է՝ հաշվի առնելով զբոսաշրջիկների հետաքրքրությունը:

3

– Ձկնորսությամբ զբաղվում ենք վաղուց, բայց տուրիստների հետ վերջին տարիներին ենք սկսել կազմակերպել։ Առանձնապես ձկնորսական գաղտնիքներ չկան, կան նրբություններ, որոնց հետ ծանոթացնում է մեր ձկնորս-հրահանգիչը, ինչի արդյունքում սկսնակ ձկնորսները դառնում են սիրողական ձկնորսներ,- նշում է Էդգարը:

Կախված խմբի անդամների քանակից ու հետաքրքրություննրից՝ զբոսաշրջիկները ձկնորսությամբ կարող են զբաղվել Արփա, Դեբեդ, Քասախ գետերում, Հայաստանի տարբեր մարզերի լճերում ու ջրամբարներում:  Կարելի է գնալ ինչպես առանձին ձկնորսության, այնպես էլ այն համատեղել որևէ արշավի հետ, որսալ կարպ, սազան, լոքո, բելի ամուր և այլ տեսակի ձկներ:

7

-Խմբի քանակը կարող է լինել մեկից մինչև երեսուն հոգի: Եթե տւրիստները լուրջ ձկնորսներ են, մեծ ձկներ են ուզում բռնել, նրանց տանում ենք վճարովի լճեր: Եթե սիրողական մակարդակի ձկնորսներ են և ուզում են պարզապես փորձել ձկնորոսություն, ավելի փոքր լճեր կամ գետեր ենք տանում,- ասում է Էդգար Նավասարդյանը:

8

Մուտքի տոմսը սկսում է 1000 դրամից։ Գույք չունեցողներին կազմակերպիչներն օգնում են նաև գույքի վարձակալման հարցերում: Ձկնորսությունը Հայաստանում կազմակերպվում է միայն կարթերով, ցանցերով որսի ծառայություններ խումբը չի առաջարկում: Կազմակկերպիչների խոսքով՝ ձկնորսական տուրեր պատվիրում են հիմնականում տուրօպերատորներն իրենց խմբերի համար, թեպետ մարդկանց մի մասն էլ նախընտրում է սեփական միջոցներով կազմակերպել այդ ամենը:

1

Ձկնորսատուրեր պատվիրելու կամ դրանց մասնակցելու համար կարող եք զանգահարելով 099 666 249 կամ 091 558 065:

Տաթևիկ Սարգսյան  

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register