ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆ. 7 ՀԱՐՑ

batoyan

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների մասին բարձրաձայնող «Disabilityinfo.am»  տեղեկատվական հարթակի հիմնադիր-խմբագիր Զարուհի Բաթոյան: Գրում է բանաստեղծություններ: 2015 թվականին հրատարակվել է նրա առաջին գիրքը՝ բանաստեղծությունների «Անմոռուկ» ժողովածուն:

-Ո՞րն  է Ձեր նախընտրած մարզաձևը,  ինչո՞ւ:

– Սիրում եմ ֆուտբոլը, որովհետև թիմային ոգի եմ զգում խաղում: Հատկապես աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, որովհետև դրանք մեծ տոն են մարդկանց համար: Իսկ աշխարհի խաղերի ժամանակ այլ զգացողություն է, երբ գիտակցում ես, որ այդ պահին աշխարհի տարբեր ծայրերում հազարավոր մարդիկ քեզ հետ միասին նույն բանն են անում՝ ֆուտբոլ են նայում:

-Ո՞րն է Ձեր նախընտրած օծանելիքը, ինչո՞ւ:

– Օծանելիք գրեթե չեմ օգտագործում: Ինձանից ավելի շուտ մանկական յուղերի բույր կարելի է զգալ, քան օծանելիքի: Բայց վերջինները, որոնցից օգտվել եմ եղել են «Versace yellow diamond»-ը և «Euphoria Calvin Klein»-ը. ընտրությունս կապված է տրամադրության հետ:

 – Ձեր նախընտրած բույրը:

– Թարմ սուրճի և նոր հնձած խոտի բույրը:

– Ձեր նախընտրած ձայնը:

– Դրանք շատ են. սկսած քաղաքի ձայնից, մինչև շինարարության ձայնը, երբ մարդիկ շենքեր են կառուցում: Բայց ամենաշատը սիրում եմ շների հաչոցը գիշերվա մեջ: Այդ ձայնն ինձ միանգամից մանկություն է տեղափոխում և ստիպում է ապրել նույն ապահովության զգացումը, որն ունեի փոքր ժամանակ մեր գյուղում՝ մայրիկիս ու հայրիկիս կողքին:

-Ինչի՞ց եք  ամենաշատը վախենում:

– Ոչնչից չեմ վախենում:

-Եթե ընդամենը երեք հանրահայտ մարդու կարողանայիք ճաշի հրավիրել, ովքե՞ր  կլինեին Ձեր ընկերակիցները:

– Չեմ կարող ասել, թե կոնկրետ ովքեր կլինեին, բայց նրանք կլինեին կանայք: Ես միշտ սովորում եմ հասուն, խելացի, համարձակ և հաջողակ կանանցից, ում կյանքի փորձից կարելի է դասեր քաղել, ֆիլմեր նկարել և գրքեր գրել:

-Եթե հանկարծ հրդեհ պատահեր, և դուք հնարավորություն ունենայիք տանից միայն մեկ իր փրկել, ի՞նչը կընտրեիք:

– Որքան էլ տարօրինակ է, ես դրա մասին հաճախ եմ մտածել: Բայց այդպես էլ չեմ կարողացել գտնել այդ իրը: Գուցե իմ մանկության լուսանկարը, որում ես, մայրս ու հայրս Մոսկվայի Կարմիր հրապարակում ենք, և որում ես ընդամենը 5 տարեկան եմ:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register