ԵՐԵՎԱՆԸ՝ ՀՅՈՒՐԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ.

mohamed

Սիրելի՛ ընթերցողներ, «Ճամփորդը» սկսում է հարցազրույցների շարք Երևան այցելած զբոսաշրջիկների և հյուրերի հետ: «Երևանը հյուրերի աչքերով» խորագրի ներքո  դուք կգտնեք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները. ի՞նչն է գրավում զբոսաշրջիկներին Երևանում, հայկական խոհանոցի ո՞ր ուտեստներն են նրանք նախընտրում  և ի՞նչ է տանում իր հետ Երևանից հեռացող ցանկացած այցելու: Մեր առաջին հյուրը՝  մասնագիտությամբ դիզայներ, 29-ամյա Մուհամեդ Սայարը Իրանից է: Մոտ 2 ամիս է ինչ նա Երևանում է: Հայաստան է այցելել ԱՄՆ-ում գոյություն ունեցող դիզայներական  ընկերության մասնաճյուղ բացելու մտադրությամբ:

– Մուհամեդ, Երևանում ի՞նչն է քեզ դուր գալիս:

– Եթե մի բառով՝ ապա խաղաղությունը: Երևանը շատ հանգիստ, գեղեցիկ, երջանիկ քաղաք է:Այստեղ մարդիկ դիմացինին օգնելու հրաշալի հատկություն ունեն: Եթե անգամ իրենք չեն կարող օգնել, ապա գտնում են մեկին, ով կարող է այդ պահին օգտակար լինել քեզ: Եվրոպական երկրները չունեն այս մշակույթը, բայց Հայաստանում դա ակնհայտ է, և դա հրաշալի է:

– Քո ամենասիրելի վայրը Երևանում:

– Դեռ չեմ հասցրել շատ տեղերում լինել: ն Ինձ շատ է դուր գալիս Հյուսիսային պողոտան, նաև Հանրապետության հրապարակը՝ հատկապես գիշերը:

 -Հայկական խոհանոցի ճաշատեսակներից հասցրե՞լ ես փորձել:

– Առհասարակ սնունդը շատ համեղ է ձեզ մոտ՝ մրգերը, բանջարեղենը, համեմունքները: Հայկական խոհանոցից ամենաշատը քյուֆթան եմ սիրում և մի ուտեստ ունեիք բրնձով ու մսով…

– Տոլմա՞ն:

– Այո՛, տոլման: Բրնձի և մսի համադրությունը ձեզ մոտ շատ լավ է ստացվում:

– Հայաստանից մեկնելիս ի՞նչ ես վերցնելու քեզ հետ:

– Դեռ չեմ մտածել այդ մասին, բայց հավանաբար Հայաստանի դրոշը: Ես դիզայներ եմ և նկատել եմ, որ ձեր դրոշը  շատ տաք և ուրախ գույներ ունի:

– Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր դեռ չեն եղել Հայաստանում:

– Միայն մի բան կասեմ՝ կյանքում գոնե մեկ անգամ պետք է լինել Հայաստանում:

 

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register