ԵՐԵՎԱՆԻ ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈւԹՅՈւՆՆԵՐԸ

2

 Նոյեմբերի 8-ին, ժամը  20:00-ին՝ «ՍՏՈՊ»  ակումբում կարող եք վայելել պարային DJ-ական չորեքշաբթին։ Մուտքն ազատ է։

Նոյեմբերի 9-ին, ժամը  21:00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում տեղի կունենա երաժշտական հանդիպում «ID Project»-ի հետ։ Տոմսերի արժեքը՝ 1000, 2000 դրամ։

Նոյեմբերի 10-ին, ժամը 15:00-ին՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում կբեմադրվի Թումանյանի հեքիաթների հիման վրա ստեղծված «Ձախորդ Փանոսի կտակը» զվարճալի պոպուրին ։ Տոմսի արժեքը՝ 700 դրամ։

Նոյեմբերի 10-ին,ժամը 19:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա ռեժիսոր Իվան Անտոնյանի հեղինակային  «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի ցուցադրությունը։ Մուտքն ազատ է։

Նոյեմբերի 11-ին, ժամը 15:00-ին՝ «Պատանի հանդիսատեսի թատրոն»-ում կբեմադրվի «Վերջին ուսուցիչը» վիպակը: Տոմսի արժեքը՝ 1000դրամ։

Նոյեմբերի 12-ին, ժամը 12:00-ին՝ «Պետական կամերային երաժշտական թատրոն»-ում կբեմադրվի «Խաղալիքների մոլորակը»  մանկական երաժշտական ներկայացումը: Տոմսերի արժեքը՝ 1000, 1500 դրամ։

Նոյեմբերի 13-ին,ժամը 18:30-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում  կբացվի Մարիամ Հարությունյանի գեղանկարների ցուցահանդեսը: Մուտքն ազատ է։

Նոյեմբերի 13-ին,ժամը 19:30-ին՝ «Team Time»-ում կցուցադրվեն և կքննարկվեն Դյատլովի Լեռնանցքի վերաբերյալ ֆիլմերը։ Տոմսի արժեքը՝ 1000 դրամ։

Նոյեմբերի 14-ին,ժամը 19:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում  կկայանա «Տունաղավնացե՛ք, Նոյի՛ ագռավներ» խորագրով հանդիպում, կցուցադրվեն ֆիլմերից հատվածներ, կհնչեն երաժշտական կատարումներ և գրական ստեղծագործություններ։ Մուտքն ազատ է։ 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register