ԵՐԵՎԱՆԻ ԼՈւՅՍԵՐԸ

lapter

Երևանի արտաքին լուսավորության ցանցը շահագործման է հանձնվել դեռևս 1954 թվականին:Մինչև 1992թվականն այն գործել է 928 փողոցներում, մայրուղիներում , հրապարակներում և այգիներում: Նրանց ընդհանուր երկարությունը կազմել է 795կմ: Տարբեր մակնիշի 49909 լուսատուներ` տեղակայվել են 31279 հենասյուններին:

Մայրաքաղաքի արտաքին լուսավորությունը Խորհրդային Միության տարիներին լավագույններից մեկն է համարվել: ԽՍՀՄ փլուզումից հետո մթությունը տիրեց ամենուր: Փողոցներում մնացին քաղաքը լուսավորող հատուկենտ լամպեր:

Մայրաքաղաքի արտաքին լուսավորությունը 2000 թվականից սկսեց աստիճանաբար բարելավվել: Ներկայումս Երևանում լուսավորված է 895 փողոց: Բոլոր 105 գլխավոր փողոցները լուսավորվում են մինչև լուսաբաց:Ամբողջությամբ լուսավորված մնում են Իսակովի և Մաշտոցի պողոտաները: Մայրաքաղաքային լուսավորությունը երեք ռեժիմ ունի` նորմալ, գիշերային և տոնական:Քաղաքը բաժանված է յոթ տեղամասերի: Մայրաքաղաքի լուսավորության վրա ծախսվում է ժամում 13 հազար ԿՎտժ էլեկտրական էներգիա:

Տեղեկությունները տրամադրեց՝ Ստեփան Պապիկյանը

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register