«ԵՐԵՎԱՆԻ ԿԱՆԱՉ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ»

2

 Ի՞նչ է LED լուսավորությունը

Լուսադիոդային (LED- Light Emitting Diode) լուսավորությունը Հայաստանում տեխնոլոգիական զարգացման հրաշալի օրինակ է: Ճանապարհների ու փողոցների LED լուսավորության շնորհիվ գիշերային երթևեկությունն ավելի անվտանգ է, իսկ երեկոյան զբոսանքն՝ ավելի հաճելի: LED-ն օգտագործում է 8 անգամ ավելի քիչ էներգիա, 8 անգամ նվազեցնում է ջերմոցային գազերի արտանետումն ու շրջակա միջավայրը դարձնում բարենպաստ ու հաճելի:

Այսօր «Գլոբալ էկոլոգիական ֆոնդի» (GEF) ֆինանսավորման, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) և ՀՀ բնապահպանության նախարարության համագործակցության շնորհիվ մենք այդ առավելությունները գնահատելու հնարավորություն ունենք: Երևանի բնակիչներն ու հյուրերն արդեն իսկ վայելում են օդանավակայան տանող ճանապարհի, ինչպես նաև Մաշտոցի և Արշակունյաց պողոտաների, Ծիծեռնակաբերդի և Աթենքի փողոցների լուսադիոդային լուսավորությունը: 2015 թվականի մարտից կիրառվող շուրջ 1300 LED լուսատուների շնորհիվ՝ քաղաքի այդ հատվածները ներկայանում են բոլորովին նոր լույսի ներքո: Երևանի կենդանաբանական այգին ևս շողում է 160 նոր LED լամպերի լույսով: Միայն այս 5 կետերում իրականացված փոփոխությունը տարեկան ավելի քան 500 տոննայով կրճատում է ջերմոցային գազերի արտանետումը, ինչի շնորհիվ LED-ի կիրառությունը ոչ միայն գեղեցիկ է, այլև հրաշալի՝ շրջակա միջավայրի պահպանության համար: Բնապահպանությունը միակ առավելությունը չէ. էներգախնայող, գերարդյունավետ LED տեխնոլոգիան նաև մեծապես կրճատում է Երևանի քաղաքապետարանի էլեկտրաէներգիայի ծախսը` տարեկան ընդամենը հինգ փողոցից ապահովելով 115,000 դոլարի խնայողություն:

Ինչպես կարող է LED լուսավորությունը փոխել ՔՈ աշխարհը

Լուսադիոդային լուսավորությունը մեծ դերակատարություն ունի հանրային տարածքներում: Սակայն այդ առավելությունները. դու կարող ես  արժանվույնս գնահատել, եթե  նույն տեխնոլոգիան կիրառես նաև տանը: Պարզապես փոխարինի՛ր քո տան սովորական շիկացման լամպերը LED տարբերակով: Թեպետ դրանք ավելի թանկ արժեն, սակայն առավելությունները շատ  ավելի գրավիչ են: LED լամպերը մինչև 50 անգամ ավելի երկար են գործածվում, ծախսում են 8 անգամ ավելի քիչ էներգիա և շատ ավելի ոճային տեսք ունեն: Այսպիսով՝ դու կարող ես վայելել քո տան վերափոխումը, խնայել գումար և բարի գտնվել շրջակա միջավայրի նկատմամբ՝ գալիք երկար տարիների ընթացքում ամեն անգամ միացնելով լույսը:

1

 Ինչպես մասնակցել «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» արշավին

Լուսադիոդային էներգախնայող լուսավորության առավելությունները ներկայացնելու  նպատակով հոկտեմբերի 23-27-ը կկայանա «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» խորագրով ուրախ միջոցառումների ծրագիրը:

Միացիր լամպերի փոխանակմանը և շահիր նվերներ

«Երևանի կանաչ լուսավորության շաբաթվա» ընթացքում Երևանի տարածքում կգտնես հատուկ տաղավարներ, որտեղ կարող ես փոխանակել քո տան ավանդական շիկացման լամպը LED լամպով: Անվճար LED լամպից բացի՝ դու կարող ես նաև շահել փոքրիկ անակնկալ նվեր՝ վարդ, գինի, սուրճ, շոկոլադ, թանգարանի տոմսեր: Այսպիսով՝ կարող ես սիրելիիդ հաճելի անակնկալ մատուցել կամ այն ինքդ վայելել: Տաղավարներն աշխատելու են երկուշաբթիից ուրբաթ, 12:00-20:00-ը՝ հետևյալ հասցեներում՝

Հոկտեմբերի 23, 24, 25 – Հյուսիսային պողոտա, շատրվանների հարևանությամբ, «Երիտասարդական» մետրո կայարանի հարևանությամբ,

 Հոկտեմբերի 26, 27 – «Գարեգին Նժդեհի» հրապարակ, «Ամերիաբանկի» հարևանությամբ,

Նոր Նորքի 2-րդ զանգված, շուկայի հարևանությամբ:

 Բացահայտիր ավելին՝ Պեչա-Կուչա երեկոյի ընթացքում

Միացի՛ր և բացահայտի՛ր, թե ինչ ունեն պատմելու մեր առաջատար մասնագետները քաղաքի կանաչ զարգացման և բարենպաստ շրջակա միջավայրի մասին: Հանդիպում ենք Պեչա-Կուչայի 2 (PechaKucha) ձևաչափով։ Եթե անգամ մինչ օրս չես լսել Պեչա-Կուչայի մասին, համոզված ենք, որ կհավանես այն: Ճապոնիայում ծնունդ առած Պեչա-Կուչան՝ բառացիորեն նշանակում է ճեպազրույց։ Սա 20 պատկերից բաղկացած պրեզենտացիայի ձևաչափ է, որոնցից յուրաքանչյուրը մեկնաբանվում է 20 վայրկյանում: Այն արագընթաց է ու զվարճալի, օգնում է խուսափել «թեժ բախումներից», քանի որ բանախոսներից յուրաքանչյուրն իր մտքերն արտահայտելու համար 7 րոպեից էլ քիչ ժամանակ է  ունենում:

Համեցեք Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հայաստանյան գրասենյակ (Երևան, Մելիք-Ադամյան փող., 2/2 շենք) ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 19:00-ին: Մուտքն ազատ է։

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register